Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Հայ-թուրքական արձանագրությունների տապալված գործընթացն ու հաշտեցման խամրող հեռանկարը

Օգոստոսի 31-ը կարևոր ամսաթիվ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» պատմության մեջ: Ուղիղ 8 տարի առաջ՝ 2009 թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը և Թուրքիան նախաստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին հասարակական-քաղաքական բուռն քննարկումների և բանավեճի առիթ դարձած հայտնի այս արձանագրությունները, թեև դրանից հետո որևէ առաջընթաց Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում չեղավ: Արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում և չստացան իրավական ուժ:

Այս առիթով արժի թերևս հետադարձ հայացք գցել ոչ վաղ անցյալի իրադարձություններին՝ հայ-թուրքական հաշտեցման տապալված գործընթացը պատմաքաղաքական տեսանկյունից գնահատելու նպատակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիոտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, նախ, ի՞նչ հանգրվան էր օգոստոսի 31-ն այս ամբողջ գործընթացում, և ի՞նչ կարող ենք ասել ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մասին:

– Շատ-շատերը գիտեն իմ մոտեցումը այս արձանագրություններին. այն միշտ բացասական է եղել և այդպիսին էլ մնում է մինչև հիմա: Ես ի սկզբանե պնդում էի, որ սա սխալ է և վնասակար Հայաստանի համար և հիմքում ունի այնպիսի մի պայմանագիր, ինչպիսին՝ 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրն է, որը հայ-թուրքական հարաբերությունների պատմության ծանրագույն պայմանագրերից մեկն է: Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացը ձախողվեց: Ի սկզբանե ենթադրվում էր, որ դա ձախողման է բերելու, բայց եթե հանկարծ արձանագրությունները վավերացվեին, իմ համոզմամբ՝ դա թուրքական կողմին ավելի ձեռնտու փաստաթուղթ կլիներ: Այն, ինչ ես ասում էի, Դավութօղլուն բառացիորեն կրկնեց թուրքական խորհրդարանում, որ այդ արձանագրություններով Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվում է տարածքային պահանջներից Թուրքիայի Հանրապետության նկատմամբ (խոսքը Արևմտյան Հայաստանի մասին է), հրաժարվում է Հայոց ցեղասպանության խնդրից և պարտավորություն է ստանձնում զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: Սրանք կենսական կարևորություն ունեցող երեք խնդիրներ են մեզ համար: Անվիճելի է, որ այս արձանագրությունները մտան փակուղի թուրքական կողմի պահվածքի պատճառով, և տարիներ անց կարող ենք ասել, որ, բարեբախտաբար, մենք դարձանք նաև փորձառու, և բոլոր այն մարդիկ, ովքեր կողմնակից էին այս արձանագրությունների վավերացմանը, նրանք ևս արդեն վերապահ են և դեմ են արձանագրություններին: Ցավոք սրտի, արձանագրությունների հարցը վերջնականապես օրակարգից չի հանված: Ենթադրաբար հայկական կողմը դա անում է համաշխարհային հանրության աչքում ավելի խաղաղասեր և ճշմարտության կողմնակից երևալու մղումով, թեպետ հասկանում է, որ եթե կա Ադրբեջանի գործոնը, ապա Թուրքիան առաջինը չի գնա այդ արձանագրությունների վավերացմանը:

– Կարծում եք՝ հնարավո՞ր էր ավարտին հասցնել կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով մի շարք խնդիրներ, որոնք այդ ընթացքում պարբերաբար արծարծվում էին երկու կողմերի միջև, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցը, Ադրբեջանի գործոնը և խոր արմատներ ունեցող պատմական խնդիրները երկու ժողովուրդների միջև: Հնարավո՞ր է կարգավորել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր՝ այս նույն խնդիրների առկայության պարագայում:

– Այն ժամանակ ինձ խիստ զարմացնում էր կողմերի լավատեսությունը, որ հնարավոր է ինչ-որ դրական հանգրվանի հասնել: Իմանալով պատմությունը և այդ ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների իրական վիճակը՝ ես համոզված էի, որ, ի վերջո, դա բերելու է ձախողման, և այդպես էլ տեղի ունեցավ: Այսօր ևս չեմ տեսնում որևէ հեռանկար հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Թուրքիան շարունակում է պահպանել իր մերժողական կեցվածքը ցեղասպանության խնդրում, շարունակում է բացահայտորեն պաշտպանել Ադրբեջանին, և այս իմաստով հնարավոր չէ որևէ դրական քայլ ակնկալել Թուրքիայից: Էրդողանը առիթ-անառիթ կրկնում է նույն բանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում բացահայտորեն պաշտպանում է ադրբեջանական դիրքորոշումը: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացման հեռանկար լինել: Նույնը կարելի է նաև Հայոց ցեղասպանության խնդրի մասին: Եթե Թուրքիան թուրք-գերմանական հարաբերությունների սրման ակունքում տեսնում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թ. հունիսի 2-ին ընդունված բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա բնականաբար այստեղ ևս հնարավոր չէ ակնկալել որևէ դրական տեղաշարժ:

– Այսօրվա Թուրքիան ինչո՞վ է տարբերվում 2008-2010 թթ. Թուրքիայից:

– Ոչնչով չի տարբերվում, Թուրքիան մնացել է նույն Թուրքիան՝ մերժողական կեցվածքով, կայսերապաշտական մոտեցումներով, և ընդհանրապես սա կայսերական պետություններին հատուկ ոճ է մեկի հետ խոսել ուժի դիրքերից: Պատկերացրեք՝ թուրքական կողմում կային ուժեր, որոնք ասում էին, թե պետք չէ վավերացնել այս արձանագրությունները միայն այն պատճառով, որ նրանք հավասար կողմ չէին ուզում տեսնել հայկական կողմը, թեպետ իմ համոզմամբ՝ արձանագրությունների բովանդակությունը շատ ու շատ հարցերում բխում է Թուրքիայի շահերից: Բայց այն հանգամանքը, որ Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեր Հայաստանի Հանրապետության հետ, վավերացներ արձանագրությունները, և դրա մեջ ինչ-որ իմաստով միջազգային իրավունքի տեսանկյունից հայտնվում էինք նույն հարթության վրա, դա ևս անընդունելի էր իրենց համար: Ադրբեջանի գործոնն էլ գումարվում էր այս ամենին, դրա համար էլ վերջում եղավ ձախողում:

– Բայց չէ՞ որ Թուրքիան այն ժամանակ ավելի ազատ և ժողովրդավարական պետություն էր կամ գոնե պակաս բռնատիրական էր, և նախագահն էլ առաջադեմ հայացքներ ունեցող Աբդուլլա Գյուլն էր:

– Այդ իմաստով գուցեև կարելի է համարել, որ Աբդուլլա Գյուլի պարագայում Թուրքիան շատ ավելի հանդուրժողական էր, ոչ թե ժողովրդավարական, իսկ Էրդողանի օրոք գնալով դառնում է շատ ավելի կոշտ, ֆունդամենտալ իսլամի կողմնակից, և այս պայմաններում շատ ավելի վատթարանում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը:

– Ընդունված է ասել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ամերիկյան նախաձեռնություն էր, բայց մյուս կողմից մենք հիշում ենք, որ գործընթացի մեկնարկը տրվեց Մոսկվայում, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին և Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երևան՝ դիտելու սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Ի վերջո, սա ռուսական, թե՞ ամերիկյան նախաձեռնություն էր, և ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց մասնակցել այս գործընթացին:

– Ինձ համար սկզբում շատ անհասկանալի էր Ռուսաստանի դրական կեցվածքը այս արձանագրությունների ստորագրման և վավերացման առումով, բայց երբ վերջին շրջանում տեսա թուրք-ռուսական հարաբերությունների ծայրահեղ սրումը՝ Սիրիայում ռուսական օդանավի խոցվելուց հետո, և կարճ ժամանակ անց այդ հարաբերությունների ջերմացումը, հասկացա, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, առավել ևս որ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է: Սա, ցավոք սրտի, հիշեցնում է 1920-ական թթ., երբ Ռուսաստանը, հայտնվելով քաղաքական մեկուսացման մեջ, ձգտում էր ունենալ քաղաքական գործընկեր, որպիսին եղավ Թուրքիան, որը դարեր շարունակ հակամարտության մեջ է եղել Ռուսաստանի հետ: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանի մասնակցությունը ակունքներով պայմանավորված էր հենց դրանով:

– Ի դեպ, այսօր Թուրքիան բարձրացնում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցը, և այս համատեքստում կրկին առաջ է գալիս Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելու խնդիրը: Ի՞նչ կասեք սրա մասին: Ստացվում է՝ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել ռուսակա՞ն շահերի համատեքստում:

– Մեր խնդիրների դեպքում, բնականաբար, մենք ինքներս պիտի մտածենք հայկական շահերի մասին և մեր ռազմավարական դաշնակցին պիտի հուշենք, որ հայկական շահը շրջանցել հնարավոր չէ:

– Ի՞նչ դեր կարող է Գերմանիան խաղալ հայ-թուրքական հարաբերություններում: Հնարավո՞ր է, որ հաշտեցման նման մի նախաձեռնությամբ հանդես գան նաև գերմանացիները՝ հաշվի առնելով գլոբալ գործընթացներում Գերմանիայի դերակատարության նկատելի աճը: Մենք այս հարցի մասին խոսել ենք հարցազրույցներից մեկում, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

– Պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ Գերմանիայից: Տեսեք, որ նույն Մերկելը միաժամանակ ցավ է ապրում գերմանա-թուրքական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ և նույնիսկ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ այդ բանաձևը գործադիր իշխանության համար որևէ նշանակություն չունեցող փաստաթուղթ է: Ինչի՞ մասին է սա խոսում: Եթե հիմա էլ հույսներս կապենք Գերմանիայի հետ, թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միջազգային ասպարեզում պիտի առաջ տանի Գերմանիան, սա կլինի միամտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում