Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

ԱՄՆ-ը կթեստավորի Հայաստանի ինքնիշխանությունը

Հայաստանին ինքնիշխան որոշումների գործիքներ տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն ունեցավ բավական լայն հանրային արձագանք: Թեև ԱՄՆ դեսպանը դիվանագիտորեն խուսափում է խնդրին այսպես ասած՝ անվանական անդրադարձից, այսինքն՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության, գերիշխանության հանգամանքից, այդուհանդերձ, առանց անվանումների էլ, հանրային, քաղաքական գիտակցության և պատկերացումներում ամեն ինչ բավական պարզ էր: Սակայն, այստեղ խնդիրը թերևս այնքան էլ միատարր կամ միաշերտ չէ, կան մի քանի երանգներ ու նրբերանգներ, որոնք առանձնահատուկ տողատակ են հաղորդում դեսպանի հայտարարությանը:

Առերևույթ, դա հայտարարություն էր այն մասին, որ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին հաղթահարել Ռուսաստանի ճնշումը քաղաքական կամ տնտեսական այս կամ այն որոշումը կայացնելու հարցում: Թվում է, անհերքելի է դեսպանի այդ հայտարարության տվյալ իմաստը: Սակայն փորձենք խնդրին ուշադրություն դարձնել ոչ համատարած պրիզմայով, այլ բոլորովին ուրիշ դիտանկյունից: Արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին կարող է պարտադրել ցանկացած բան: Եթե խնդիրը դա է, ապա այստեղ արդեն փակվում են բոլոր հարցերը: Բայց մենք, օրինակ, տեսնում ենք, որ Ռուսաստանը Հայաստանին չկարողացավ պարտադրել Կազանյան պլան, խաղաղապահներ Արցախում: Անգամ Ադրբեջանի պատերազմական կարողությունը սնուցելով և նրան ապրիլյան ագրեսիայի թև տալով Ռուսաստանը չկարողացավ պարտադրել Հայաստանին: Ըստ այդմ, հնարավոր է եզրակացնել, որ Ռուսաստանի գերազդեցությունն այդուհանդերձ ունի սահման: Իսկ ո՞րն է այդ սահմանը, առաջանում է հաջորդ հարցը: Եվ, փոփոխակա՞ն, թե՞ ստատիկ է այդ սահմանը:

Եթե Ռուսաստանը չի կարող ամեն ինչ, հետևաբար տեսականում հնարավոր է դառնում Ռուսաստանի պահանջներին դիմակայել շատ հարցերում, եթե լինում են այդպիսի պահանջներ ու ճնշումներ: Ինչ խոսք, այստեղ կա ողջախոհության սահմանը, երբ դիմադրությունը կարող է ավելի մեծ հակազդեցության և հետևանքի բերել, քան փոխզիջումը կամ թեկուզ տվյալ իրավիճակում զիջումը Ռուսաստանին, տեսականում: Սակայն տեսական դատողությունները թողնենք մի կողմ և արձանագրենք, որ Ապրիլյան պատերազմը գործնականում ցույց տվեց, որ հարկ եղած դեպքում Հայաստանի իշխանությունը բավական համարձակ է Ռուսաստանի հանդեպ և ունակ կայացնել ինքնուրույն որոշումներ: Հետևաբար, նվազագույնը առաջանում է կասկածի հիմք, որ «Ռուսաստանի ճնշում» անունը կրող սատանան այդքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Արևմուտքին: Միևնույն ժամանակ, այստեղ իհարկե իրավիճակը հակասական է, երբ, օրինակ, տեսնում ենք ուկրաինական զարգացումները: Այդ դեպքում, անշուշտ, «սատանան» դառնում է սարսափելի, կամ «սատանայի» սարսափելիության մասին փաստարկը դառնում է դժվար հերքելի, դառնում է հավաստի:

Ինչ խոսք, կան նաև հակափաստարկները, երբ սկզբունքային տարբերություններ կան Ուկրաինայի, անգամ Վրաստանի, և Հայաստանի պարագաների ու դեպքերի միջև: Սակայն, միևնույն է, ուկրաինական հետևանքը և Ռուսաստանի ռազմատենչությունն ընդհանրապես դառնում են առնվազն ոչ միարժեք հերքելի փաստարկներ հօգուտ «Ռուսաստանի ճնշման»: Իսկ այդ փաստարկներով Հայաստանի իշխանությունն ապահովում է իշխող համակարգի ինքնապահպանությունն ու կենսագործունեությունը, անընդհատ արդարանալով, որ մասշտաբային բարեփոխումները ընդհանուր առմամբ կարող են դիտվել հակառուսականության տիրույթում և արժանանալ Մոսկվայի ագրեսիվ վերաբերմունքին: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքում արտահայտվում է այդ կասկածը և գործիքները, որի մասին նա խոսում է, Հայաստանի ոչ այնքան ինքնիշխանությանն օգնելու, որքան Հայաստանի ինքնիշխանության իրական ներուժը, այսպես ասած, թեստավորելու գործիքներ են, խոսքը թեստավորելու, ոչ թե օգնելու մասին է: Դա էլ իհարկե յուրօրինակ օգնություն է, հենց բուն Հայաստանին, Հայաստանի հասարակությանը, երբ իշխանությունն այլևս չի կարող բարեփոխումների հարցում հապաղելու կամ խուսանավելու քաղաքականության արդարացում ընտրել «Ռուսաստանի ճնշումը», քանի որ այդ ճնշման չափը կլինի միանգամայն և հանգամանալից ստուգված, այսպես ասած «մասնագիտորեն հիմնավորված, որ «սատանան այդքան էլ սարսափելի չէ»: Քաղաքական առումով դա հիմնավորվեց Ապրիլյան պատերազմում, այժմ ԱՄՆ-ը պատրաստվում է «փաստաթղթավորել» այդ հիմնավորումը և դնել պաշտոնական Երևանի առաջ: Այլ կերպ ասած՝ Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին է, որ Հայաստանի իշխանությանը պարզապես ցույց կտան, որ ինքնիշխանությունը հնարավոր է՝ հենց այսօր, այստեղ, և ամենևին կարիք չկա սպասելու վաղվան, ամեն ինչում անընդհատ ասելով, թե փոփոխությունների համար ժամանակ է պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում