Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Ամուլսարի» գործով երկու ՀԿ դուրս է մնացել դատական գործընթացից. բողոքը չի դադարեցնելու

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ Ամուլսարի հանքավայրի գործով հայվցոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից օգոստոսի 30-ին, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Դատավոր Կարեն Զարիկյանը հայտարարեց. «Այս պահին դատարանը գտնում է, որ երկու ՀԿ-երը իրավունք չունեն հայց հարուցելու դատարան տվյալ գործով, եւ ակնհայտ է, որ դա չի պահանջում նյութական իրավունքի քննություն, որպեսզի այդ հարցը պարզվի: Նույնը չեմ ասելու ֆիզիկական անձանց մասով, որովհետեւ նրանց դատարան դիմելու իրավունքը դատարանի համոզմամբ փոխկապակցված է նյութական իրավունքի հետ, եւ նյութական իրավունքի հարցերի քննության արդյունքում է դատարանը որոշելու, թե կոնկրետ իրավիճակում հայցվոր քաղաքացիների իրավունքները խախտվել են, թե՝ ոչ: Հետեւաբար, ֆիզիկական անձանց մասով դատարանը շարունակելու է գործի քննությունը, եւ ըստ էության քննությունը»:

«Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» ՀԿ-երը եւ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ դատարան հայց են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի` 2014 թ-ի Ամուլսարի փոփոխված նախագծին տրված ՇՄԱԳ եզրակացության չեղարկման պահանջով:

Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ շարունակելու են պնդել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը կրկին փորձաքննության ենթարկելու իրենց միջնորդությունը:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու են դատարանի որոշումը: «Դատարանը կիրառեց ՀԿ-երի մասին նոր օրենքի դրույթները, որոնք զգալիորեն սահմանափակում են ՀԿ-երի իրավունքները: Մեր կառավարությունը ուներ միջազգային պարտավորություն ընդյալնել ՀԿ-երի դատարան դիմելու իրավունքը, բայց ստեղծեց մի այնպիսի օրենք, որ ընդլայնելու փոխարեն զգալիորեն սահմանափակեց: Տվյալ դեպքում սահմանափակումը նա է, որ մի շարք նախապայմաններ են դրել ՀԿ-ների առջեւ. լսումների բոլոր փուլերին չի մասնակցել, շահառուների հետ կապված հարցեր, այնպիսի սահմանափակումներ, որոնք նախորդ օրենքի ժամանակ չկային: Այստեղից նամակներ են ուղարկում, որ մենք ընդլայնել ենք իրավունքները, մեր պարտավորությունը կատարել ենք, իսկ իրականում հակառակն է», – դատարանի որոշումը մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այս որոշման հիմնական նպատակն այն էր, որ ՀԿ-երի բոլոր հնարավորությունները փակեն նաեւ այլ գործերով ապօրինությունների հարցում դատական գործընթացներ նախաձեռնելու առումով: Մեր ՀԿ-ն այս պահին եւս երկու գործընթացի մեջ է. մեկը վերաբերում է Լիճքի հանքավայրի շահագործմանը, մյուսը՝ Քաջարանի հանքավայրի ընդլայնմանը: Ես կարծում եմ, որ սա քաղաքական հրահանգ է եւ քաղաքական որոշում», – նշեց «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով՝ ՀԿ-ն կարող է դատարան հայց ներկայացնել, եթե՝

– հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից

– հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

– «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին:

Ամուլսարի գործով հաջորդ դատական նիստը ֆիզիկական անձանց մասով նշանակված է ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ին:

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում