Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Հայաստանը խորացնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ ինչպես կարձագանքի Մոսկվան

Հայաստանը կմասնակցի Վրաստանում նախանշված «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին: Դրանք կանցկացվեն սեպտեմբերի 3-11-ը Ախալցխայի Օրֆոլո հրաձգարանում և լեյտենանտ Շոթա Խուրցիձեի անվան զրահատանկային կենտրոնում:

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժությունները կազմակերպում են Վրաստանի զինված ուժերն ու ԱՄՆ-ի ծովային հետևակայինները: Վարժանքների նպատակն է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններին կամ ճգնաժամերին նախապատրաստումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և գործընկեր երկրների հետ փոխգործակցության կատարելագործումը: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Արձանագրենք, որ Հայաստանը դարձյալ մասնակցում է, ըստ էության, ՆԱՏՕ-ի զորավարժություններին այն երկրների հետ միասին, որոնք Մոսկվայի կողմից, մեղմ ասած, բարեկամների շարքին չեն դասվում: Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դիվերսիֆիկացնում են երկրի պաշտպանական քաղաքականությունը՝ անկախ այն ագրեսիվ ու ապառնալից հռետորաբանությունից, որը հնչեց ռուսաստանյան կիսապաշտոնական փորձագիտական շրջանակներից, երբ Հայաստանն անցած ամիս Վրաստանում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Թերևս Երևանում վերջնականապես հասկացել են, որ անիմաստ է հույս դնել ՀԱՊԿ-ի ադեկվատության կամ այն բանի վրա, որ հնարավոր է ազդել ռուս- ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության վրա, և հետևողականորեն օգտվում են այն պատուհանից, որը թույլ է տալիս ավելի ինստիտուցիոնալ համագործակցություն ծավալել ՆԱՏՕ-ի հետո, ինտեգրվել նրա ենթակառույցներին և ծրագրերին:

Սա այն դեպքն է, երբ երկիրը, իր կարգավիճակից ելնելով, չի կարողանում բարձրաձայնել արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխությունների մասին, սակայն դա փորձում է անել գործնական, թեկուզ փոքր քայլերով՝ առանց բարձրագոչ հայտարարությունների: Հայաստանը ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է ու ֆորմալ առումով կատարում է իր պարտավորություններն այս կառույցների առաջ, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները տողատակում հասկանում են, որ զարգացման ռեսուրս տեսնում են արևմտյան կառույցների հետ համագործակցության դաշտում:

Պատահական չէ, որ վերջին տասն օրվա ընթացքում երկրի նախագահն ու վարչապետը բարձրաձայնում են այն մասին, որ Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է շրջանակային նոր համաձայնագիրը: Սա ոչ այնքան ինքնավստահության դրսևորում է, որքան կանխարգելիչ քայլ, որն ուղղված է հնարավոր «սեպտեմբերի 3»-ի կանխմանը: Կամ այն փաստը, որ Հայաստանն իրար հետևից մասնակցում է ՆԱՏՕ-ի մի քանի զորավարժությունների, հուշում է, որ Երևանում փորձում են հարաբերությունների ինստիտուցիոնալ նոր հիմքով անշրջելի դարձնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

Մոսկվայում, բնականաբար, խանդով ու դժկամությամբ են արձագանքում Երևանի մերձեցմանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչի վկայություններն են հենց փորձագիտական կոշտ գնահատականները: Մյուս կողմից՝ քաղաքակիրթ աշխարհից հետևողականորեն մեկուսացող Ռուսաստանը չունի ռեսուրսներ Հայաստանի քաղաքականության վրա կտրուկ ներազդելու՝ մանավանդ, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները, մեծ իմաստով, լեգիտիմացրել են Հայաստանի քաղաքականության արևմտյան շրջադարձը:

Մնում է բացահայտ սադրանքը, որը Մոսկվան կարող է հրահրել Արցախում, սակայն դա նույնքան ռիսկային է հենց Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում