Այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագ դպրոցների եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն էին հրավիրել՝ քննարկելու կրթության ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը:
Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հաջողվեց ամենակարևորը՝ հետաքրքրություն առաջացավ և մամուլում, և մասնագիտական շրջանակներում: Ստանում ենք շատ առաջարկություններ: Օրինակ, Սյունիքի դպրոցների ուսուցչությունից խնդրեցի, փոքր թվաքանակ ունեցող աշակերտներ ունեն, խնդրեցի, որ իրենց փորձը փոխանցեն մեզ, կարող է այնպիսի լուծումներ են գտել տեղում, որ բոլորի համար օգտագործենք»: