Վրաստանը կրկին օգնություն է խնդրել հարևաններից հրդեհաշիջման հարցում։ ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի խոսքով՝ Աբասթումանի անտառում հրդեհի մարման աշխատանքներում իրենք օգնություն չեն խնդրել Ռուսաստանից։
Հարցին այն մասին, թե Ռուսաստանը մտնու՞մ է երկրների թվում, որոնց Վրաստանը դիմել է օգնության խնդրանքով, նախարարը պատասխանել է, որ «Ռուսաստանը դրանց թվում չկա»։
Նրա խոսքով՝ այս փուլում հայտնի է, որ Վրաստանի ավիացիային կօգնի Ուկրաինան, որը Վրաստան է ուղարկել 8 տոննա տարողունակությամբ ինքնաթիռ, և որը երկրում կլինի մի քանի ժամից։ Ինչ վերաբերվում է մյուս երկրներին, Մգեբրիշվիլիի խոսքով՝ հստակ պատասխան կտրվի օրվա երկրորդ կեսին։