Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Հանրակրթության վարչության պետը նշանակվել է 6 ամիս ժամկետով. նոր մրցույթ կհայտարարվի. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր 6 ամիս ժամկետով՝ մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հարցմանը ի պատասխան փոխանցել են քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում կասկածի տակ էր առել հանրակրթության վարչության պետի նշանակման կարգը: Նախ տիկին Բախշյանը նշել էր, որ չկա քաղաքապետի համապատասխան կարգադրությունը այդ հրամանի համար, իսկ եթե անգամ լիներ էլ, ապա քաղաքապետը չէր կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը): «Ստույգ գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն՝ այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին: Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: «Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի՝ Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել»,-եզրակացրել է տիկին Բախշյանը՝ հավելելով, որ նման դեպքում արդեն խնդիր ունենք «Վարչարարության մասին» ՀՀ օրենքի հետ, որը սահմանում է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու ընթացակարգերը:

Համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ, կարող է զբաղեցվել մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչև 6 ամիս ժամկետով:

Աննա Ստեփանյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման ՝ մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»,-պատասխանել են քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ Հանրակրթության վարչության նախկին պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն, այնուհետև պարզ դարձավ, որ Աննա Ստեփանյանն է նշանակվելու այդ պաշտոնում, որը քաղաքապետի վերջին ընտրություններում կեղծ դիտորդական առաքելություն էր իրականացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում