Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռումինիայի շանսերն ավելի մեծ են, բայց թող գան դուխով խաղան. Արման Քարամյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում ժամանակին արդյունավետ և տպավորիչ խաղ էին ցուցադրում Արման և Արտավազդ Քարամյանները: Շատ դեպքերում մերոնք հաղթել են հենց այս ֆուտբոլիստների շնորհիվ: Քարամյան եղբայրները երկար տարիներ ելույթ են ունեցել Ռումինիայի առաջնությունում՝ հանդես գալով նաև հեղինակավոր «Ստյաուա» թիմում: Այժմ Քարամյան եղբայրները Բուխարեստում մարզչական գործունեություն են ծավալել: Սեպտեմբերի 1-ին, Հայաստանի ազգային հավաքականը Ռումինիայի մայրաքաղաքում աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում մրցելու է Ռումինիայի հետ: Առաջիկա հանդիպման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արման Քարամյանի հետ:

– Ինչպե՞ս կգնահատեք կողմերի հնարավորությունները։

– Ինչպես Հայաստան-Ռումինիայի խաղից առաջ ասացի՝ 50-50, բայց հիմա նույն բանն ասել չեմ կարող: Դրանից հետո խմբային փուլում թե՛ Ռումինիան և թե՛ Հայաստանը պարտություններ կրեցին, և կողմերը լավ վիճակում չեն գտնվում։ Այս անգամ Ռումինիայի շանսերն ավելի մեծ են, որովհետև խաղում է տանը՝ իրենց երկրպագուների մոտ ու իմ կարծիքով՝ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի։ Բայց շանսեր միշտ էլ կան, ֆուտբոլ է, պետք է խաղանք և կարևորը նույն սխալները չկրկնենք, որոնք թույլ տվեցինք Հայաստանում: Երևանում 2-րդ րոպեին 11 մետրանոց և կարմիր քարտ ունեցանք։ Ռումինացի ֆուտբոլիստներն ավելի շատ են արտասահմանյան թիմերում խաղում, բայց ֆուտբոլը մնում է ֆուտբոլը, պետք է խաղան հաղթանակի համար։

– Ի՞նչ կասեք ներկայիս հավաքականի մասին, ո՞ր ֆուտբոլիստներին կառանձնացնեք։

– Ճիշտն ասած՝ բացի Մխիթարյանից և մի քանի հոգուց, մնացածին չեմ էլ ճանաչում, քանի որ հիմնական կազմը երիտասարդ է և իմ կարիերայի ընթացքում չեմ հանդիպել նրանց։ Ռումինիայի ֆուտբոլիստներին ավելի լավ եմ ճանաչում, քանի որ այստեղ եմ բնակվում ու ամեն օր հանդիպում եմ նրանց: Բացի այդ, այստեղ ֆուտբոլն ավելի զարգացած է ու ավելի առաջ է, քան Հայաստանում: Այսպիսի հավաքականով նմանատիպ մրցաշարում շատ դժվար կլինի լավ արդյունքի հասել։

– Հայաստանը և Ռումինիան, ըստ Ձեզ, հնարավորություն ունեն պայքարելու եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

– Հնարավորությունները քիչ են, կարելի է ասել՝ հնարավոր էլ չէ պայքարել 1-ին կամ 2-րդ տեղերի համար։

– Դուք աննկատ հեռացաք հավաքականից: Ձեր եղբոր հետ միասին մեծ ներդրում ունեք Հայաստանի հավաքականում։ Արդյո՞ք չարժեր հրաժեշտի խաղ կազմակերպել։

– Դե դրա մասին թող մտածեն մյուսները, որովհետև մենք որպես ֆուտբոլիստ ինչ կարողացել արել ենք ազգային հավաքականի համար: Մենք չէինք կարող մեր հրաժեշտի խաղը կազմակերպեինք, որովհետև ֆուտբոլիստը չի կազմակերպում հրաժեշտի խաղը: Դե անցավ գնաց, ի՞նչ ասեմ, այսպես ստացվեց։

– Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում Ռումինիայում։

– Ռումինիայում 2003 թվականին ծնված 14-15 տարեկանների թիմ եմ մարզում, արդեն 8 տարի է, սպասում ենք նոր առաջնությանը, որը կսկսվի սեպտեմբերի 3-ին: Անցյալ տարի Բուխարեստի առաջնությունում փոխչեմպիոն դարձանք։ 8 Տարվա մեջ 11 գավաթ ենք տարել, որոնցից 7-ը 1-ին տեղ: Այնպես, կարևորը որ մարզում եմ իմ երեխաներին։

– Ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին և երկրպագուներին։

– Մաղթում եմ հաղթանակ, թող գան ու դուխով խաղան: Ռումինիայի հավաքականը էս րոպեին այն հավաքականը չի, որին չենք կարող հաղթել: Այսինքն՝ կարող ենք հաղթել, ուղղակի պետք է հավաքված խաղալ, ավելի լավ խաղ ցուցադրենք, քան թե Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում