Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ում տեղադրել է տեսանյութ՝ Hyperloop ստորգետնյա գերարագ ուղևորատար պարկուճի նախատիպով, որը թեստային վակուումային խողովակաշարով շարժվում է ռեկորդային արագությամբ։ Պարկուճը ստեղծվել է Մյունխենի տեխնիկական համալսարանի ուսանողների կողմից։
Համաձայն բուհի կայքում տեղադրված տեղեկատվության՝ 80 կգ կշռող պարկուճը, որը հանդերձված է 50 կիլովատտ հզորությամբ էլեկտրական շարժիչով, զարգացրել է 324 կմ/ժամ արագություն։ Նախատիպի վրա WARR (Workgroup for Rocketry and Space Flight) թիմն աշխատել է վերջին 6 ամիսներին՝ դառնալով Hyperloop pod մրցույթի հաղթող։
Նախորդ ռեկորդը եղել էր 310 կմ/ժամը։
Hyperloop pod run by team WARR pic.twitter.com/ntaMsoxkZE
— Elon Musk (@elonmusk) August 28, 2017