Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Հայերենը կրկին պիտի լսելի դառնա Կլուժում. հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են «ՊրոԷթնիկա» փառատոնին

Ռումինիայի Սիգիշոարա/Sigisoara միջնադարյան քաղաքում օգոստոսի 17-20-ին արդեն 15-րդ տարին անընդմեջ տեղի ունեցավ «ՊրոԷթնիկա»/ProEtnica հայտնի միջմշակութային փառատոնը, որին մասնակցեցին նաեւ Տրանսիլվանիայի կենտրոն համարվող Կլուժ-Նապոկա/Cluj Napoca քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները։ «Հայոց լեզուն պիտի կրկին լսելի դառնա, որի համար Ռումինահայոց Միության (ՌՀՄ) Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը ջանք չի խնայելու», -«Աջերպրես»-ի հետ զրույցում նշում է ՌՀՄ մասնաճյուղի քարտուղար Անա Շտայբը/Ana Steib, որը ներկայացնում էր հայկական ազգային փոքրամասնությունը «ՊրոԷթնիկա-2017» փառատոնին։

«Կլուժ-Նապոկայի հայ համայնքը մեծ մասամբ ձեւավորվել է Գեռլայից(նախկին Արմենոպոլիս/Armenopolis) եկած հայերից, որոնց մի մասը ուսուցիչներ եւ դասախոսներ էին։ Ներկայում ունենք 90 անդամ, որից 30-ը՝ երեխաներ, ինչի համար շատ ուրախ ենք։ Շատ հաճելի է, որ Հայաստանում կազմակերպվում են «Արի տուն» եւ հայերենի ուսուցման «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, որոնց առաջիկա տարիներին ավելի շատ երեխաներ կմասնակցեն մեր քաղաքից։ Մեզ համար շատ կարեւոր է, որ հայերենը կրկին օգտագործվի Կլուժում, քանի որ հայերեն խոսող չկա։ Ես միշտ հետաքրքրվում եմ՝ Հայաստանից ինչ նոր հայ ուսանողներ են գալիս Կլուժ, որ խնդրեմ նրանց հայերեն սովորեցնել մեր երեխաներին, ու ընդհանուր առմամբ միշտ մի հոգի գտնվում է։ Փորձում ենք մեր գրասենյակը դարձնել կիրակնօրյա դպրոց»,- պատմում է Անա Շտայբը։

Փառատոնին Ռումինիայի Հայոց Միության տաղավարում կարելի էր բազմաթիվ տեղեկություններ ստանալ Հայաստանի եւ համայնքի վերաբերյալ, գնել գրքեր եւ համայնքի ներկայացուցիչների կողմից կիսաթանկարժեք քարերով պատրաստված աշխատանքներ։ Անա Շտայբի կարծիքով, այսպիսի փառատոներն ավելի են մտերմացնում ազգային փոքրամասնություններին:«Մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնելու մեր արժեքները եւ սովորույթները։ Հաճախ տեսնում էի Գնչուների միության ներկայացուցչին, որն անընդհատ աշխատում էր եւ որի հետ շատ մտերմացանք։ Նույնը նաեւ ուկրաինացիների հետ, որոնք զբաղեցնում էին մեր հարեւան տաղավարը։ Հիմնականում մենք մասնակցում ենք բոլոր այն փառատոներին, որոնց հրավիրվում ենք», -գոհունակությամբ նշում է տիկին Շտայբը։

ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնցից է Հայկական մշակույթի փառատոնի անցկացումը սեպտեմբերի վերջին։ Նախկինում նրանք կազմակերպել են ցուցահանդեսներ տարբեր թեմաներով՝ ձեռագրեր, գավաթի վրա նկարված սրբապատկերներ, ավանդական ուտեստներ, հայկական տարազ եւ գորգեր։

«Փորձում ենք ներկայացնել հայերին եւ հայկականը, որ մեր համաքաղաքացիները հասկանան, թե ով ենք մենք, ինչով ենք զբաղվել եւ զբաղվում, եւ որ ամենակարեւորն է՝ իմանան Կլուժի հարեւանությամբ ինչ քաղաք է Արմենոպոլիսը, որը հիմնադրել են հայերը 1700 թվականին։ Այն, կարծում եմ, աշխարհում առաջին քաղաքն է, որը կառուցվել է քանոնով նախապես մանրակրկիտ նախագծվելուց հետո, իսկ փողոցները համարակալված էին Նյու Յորքից դեռ շատ ավելի վաղ ու կոչվում էին «Փողոց 1», «Փողոց 2» եւ այլն։ Քաղաքի բոլոր հին շենքերը բարոկկո ոճի են, քանի որ դա էր այն ժամանակ համարվում մոդայիկ», – ավելացնում է ՌՀՄ ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում