Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Ում շահն է գերակա՝ անձի՞, թե՞ արդարադատության. օրենսդրական «կազուս»՝ մարդու իրավունքների ոտնահարման հաշվին

Ժիրայր Սէֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպանությունը ստանձնելու համար դատավորի ներգրաված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը չի պատրաստվում հրաժարվել նրանց պաշտպանությունից, իսկ դրան զուգահեռ, Վարդգես Գասպարին շարունակում է իր պիկետը Մարինե Թավմասյանի բնակարանի առաջ:

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե որքանով է իրավաչափ փաստաբանի և դատավորի գործողությունները առհասարակ, երբ առանց ամբաստանյալի կարծիքը հաշվի առնելու դատավորը հանրային պաշտպան է ներգրավում, իսկ հանրային պաշտպանը հաշվի չառնելով, որ իր պաշտպանյալը հրաժարվում է իր ծառայություններից, շարունակում է դատարանում ներկայանալ որպես նրա պաշտպան:

Իրավաբան, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երևույթին, նշեց, որ նման դեպքերում բախվում են երկու ինստիտուտ՝ մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը և պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, որը կարող է կիրառվել պայմանավորված արդարադատության շահով՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Եթե արդարադատության շահը գերակայում է, դատավորը կարող է որոշել, որ պաշտպանը պետք է պարտադիր մնա դատարանի դահլիճում և մասնակցի գործի քննությանը:

«Գործում է պարտադիր իրավաբանական ներկայության ինստիտուտը, որը բախվում է մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքին: Որոշ դեպքերում դատավորը, որի վրա է դրված պարտականությունը՝ ապահովելու դատավարության արդարացիությունն իր ամբողջության մեջ և, այդ թվում՝ մեղադրյալի արդյունավետ իրավաբանական ներկայացուցչությունը, կարող է, ելնելով արդարադատության շահից, անտեսել մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը և նշանակել պարտադիր պաշտպան, եթե առկա է գերակա արդարադատության շահ: Այսինքն՝ եթե դատավորը պաշտպան է նշանակում և պարտավորեցնում է մնալ, ապա պաշտպանը պետք է մնա»,- ասաց Ղազարյանը: Այս մոտեցումը որպես այդպիսին չի խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Մեր դիտարկմանը՝ եթե դատավարության պրոցեսը ցույց է տալիս, որ դատավորի ներգրաված հանրային պաշտպանի ներկայությունը առհասարակ չի բխում արդարադատության և տվյալ ամբաստանյալի շահերից, և առհասարակ ինչպես է դատավորը որոշում և հիմնավորում, թե որ դեպքում է արդարադատության շահը գերակա, Ղազարյանը նշեց, որ առաջիկայում այս հիմքով մի քանի փաստաբաններ պատրաստվում են հարուցել սահմանադրական վարույթ, ակնկալելով ՍԴ-ի իրավական դիրքորոշումը վերը նշված իրավունքի և պարտականության բախման կարգավորման իրավական անորոշության հետ կապված: «Քրեական դատավարության օրենսգիրքը հստակորեն չի սահմանում, թե որ սկզբունքի ներքո է պաշտպանի ներկայությունը պարտադիր Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ներքո։ Ինչպես արդեն նշեցի, այդ սկզբունքը արդարադատության շահն է։ Հետևաբար, օրենսգիրքը պետք է հստակորեն սահմանի այդ սկզբունքը, ինչպես նաև, որը գուցե գործնականում առավել կարևոր է, թե ինչ չափանիշներով պետք է որոշվի, թե տվյալ դեպքում արդարադատության շահը գերակայում է մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքին, թե՝ ոչ։ Օրինակ, այդպիսի հանգամանք, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է հանդիսանալ վարույթի առանձնահատկությունը, քննության առարկա իրավական հարցի բարդությունը, գործի ծավալուն լինելու հանգամանքը, և այլն, որոնց դեպքում անհրաժեշտ կլինի փաստաբանի ներկայություն՝ անկախ այն հանգամանքից, մեղադրյալը ցանկանում է դա, թե՝ ոչ։ Ուստի, ցանկալի կլիներ լսել, թե Սահմանադրական դատարանը ինչ մոտեցում ունի նշված հարցի վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ իշխանությունների այս գործելաոճի մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Իշխանությունները կարող են ժողովրդավարության դիմակ հագնել, Արևմուտքին ցույց տալ, որ իրենք հարգում են օրենքը, որ օրենքը, արդարադատությունը իրենց համար գերակա է, սակայն բավական է մեկը իշխանության ոտքը տրորի, հակաիշխանական ճնշումը մեծանա, նրանք այդ ժողովրդավարության դիմակը մի կողմ կգցեն և կսկսեն բռնություններ գործադրել: «Այս պրոցեսը Ժիրայր Սէֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ հենց այս շրջանակից է: Եվ սպասել, որ արդարադատության ոտնահարողները պետք է արդարադատություն սահմանեն, արդարադատոթյուն իրացնեն, իզուր է: Կարևոր չէ դատավորի անուն-ազգանունը: Քաղաքական որոշում է կայացվում և այդ դատավորը կատարում է կայացված քաղաքական որոշումը, իրեն իջեցված հրահանգը: Սա բնականոն պրոցես է, երբ իշխանություններն ապօրինություն են թույլ տալիս, բնականոն չէ մեր ժողովրդի արձագանքն այս իշխանության գոյությանը»,- նկատեց Սանասարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում իշխանությունները սկսել են իրենց վերջին գործիքներն օգտագործել իրենց պահպանության, չեղած հեղինակության պահպանության համար: «Իրենք ոնց տարիներ շարունակ այդ ամենաթողության մթնոլորտը սահմանել են, այդպես էլ շարունակելու են: Իշխանությունը տարիներ շարունակ բռնություն է գործադրել՝ պահելով իր իշխանությունը»,- ընդգծեց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների գործով դատական վերջին նիստին դատավորը Սէֆիլյանի և Պողոսյանի պաշտպանության համար ներգրավել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին՝ դատարանում փաստաբաններին ներկայացված խուզարկելու անօրինական պահանջի պատճառով: Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ և վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչև նրանց պաշտպանները վերադառնան: Ժիրայր Սէֆիլյանը ևս դատական նիստին հայտարարեց, որ հանրային պաշտպան չի ցանկանում և պետությանը հորդորեց իր ռեսուրսները խնայել ապագայում Սերժ Սարգսյանի և ռեժիմի մյուս ներկայացուցիչների համար:

Մարինե Թովմասյանը նաև նշել է, որ իր գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքից: Այդ նիստերի դահլիճը լքելը իրավաչափ չէ: Եվ ինքը կշարունակի ներկայանալ դատարան, իրականացնել իր պաշտպանյալների պաշտպանությունը, մինչև նրանց փաստաբանները հետ կգան և իր լիազորությունները կդադարեցվեն: Մինչդեռ, օրինակ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ Մարինե Թովմասյանի ներկայացրածը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, քանի որ մարդու պաշտպանությունը չի կարող լինել ձևական, հետևաբար, իր հայտարարությունը, որ հանրային պաշտպանի գործողությունը բխում է օրենքի պահանջին, չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Հ․Գ․ Նշենք, որ Սէֆիլյանի և Պողոսյանի համար դատավորի կողմից ներգրաված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը «Հարսնաքարի» աղմկահարույց գործով առանցքային դերակատարներից՝ Գարիկ Մարգարյանի պաշտպանն էր: Վերջինս դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում