Համաբուրգի «Սպորտհոլ Համբուրգ» մարզահամալիրում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի 19-րդ առաջնությունում հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: 60 քաշային Կարեն Տոնականյանը 1/16-րդ երզափակչում հաղթել է Ավստրիայի ներկայացուցիչ Հարի Գարսիդին։
64 քաշային Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից: Մեր բռնցքամարտիկը մենամարտել է ղազախ Իբրահիմով Բելդուլետի հետ, հաղթել նրան և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Այսօր Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում ռինգ դուրս կգա և կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուրաիմովի հետ։
Հովհաննես Բաչկով վաղը քառորդ եզրափակչում կմենամարտի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատարսուխ Չինզորիգի հետ։