Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 4.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է IRINN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Թեհրանի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 03.44-ին Արևելյան Ադրբեջան նահանգում՝ նահանգի վարչական կենտրոն Թավրիզից մոտ 100 կմ հեռու։
Նահանգի հակաճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրեն Հալիլ Սաեիի փոխանցմամբ՝երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինություններ են ավերվել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարար ջոկատները։