Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կրկին «ծակ թումբանով» մտնում ենք Եվրոպա. «Վռատար» չունենալու հայկական բանաձևը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հերթական ծանր հարվածը ստացավ: Այս անգամ մեր ազգային թիմում ելույթ ունենալուց հրաժարվեց Գյումրիի «Շիրակի» երիտասարդ դարպասապահ Անատոլյի Այվազովը: Հույս ունեինք, որ թիմ տապալողի որակավորում ստացած Արսեն Բեգլարյանի փոխարեն առաջիկա հանդիպումներին Հայաստանի դարպասապահը կպաշտպանի հենց Այվազովը, բայց…

«Ցավոք, հիմա չեմ կարող միանալ հավաքականին, քանի որ գործերս այստեղ այնքան էլ լավ չեն ընթանում, և մինչև ձմեռ ցանկանում եմ դադար վերցնել հավաքականում մրցելույթներիս հետ կապված: Շատ կարևոր է ներկա պահին լուծել ակումբային կարիերայիս հարցը: Երկար ժամանակ խաղալով այստեղ՝ սկսվում է հետընթաց, և այս վիճակում, կարծում եմ, պիտանի չեմ լինի հավաքականին հետագայում»,- «Ֆուտբոլ 365»-ին տված հարցազրույցում ասել էր Այվազովը:

Վերջինս, ով Ռուսաստանի քաղաքացի է, մտադիր է հանդես գալ այս երկրում, իսկ Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում կստանա լեգեոների կարգավիճակ: Նշենք, որ Ռուսաստանում սահմանափակում կա լեգեոներների համար, և մեր ազգային հավաքականում խաղալու դեպքում հնարավոր է տեղափոխությունը չկայանա: Չենք կասկածում, որ Այվազովը ՀՖՖ-ի նախագահի և որոշ երկրպագուների կողմից արդեն իսկ ստացել է դավաճանի պիտակ, և կարելի է ասել՝ այս դարպասապահի առաջ հավաքականի դռները երկար ժամանակ փակ կլինեն:

Տվյալ պարագայում, սակայն, Այվազովն ամենևին էլ մեղավոր չէ: Այս երիտասարդը ցանկանում է դարպասապահ դառնալ, ընտանիք պահել, ոչ թե Հայաստանի առաջնությունում մի քանի կոպեկով գնդակ բռնող աշխատել: Այվազովը բազմաթիվ անգամ միացել էր Հայաստանի ազգային հավաքականին, սակայն գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նրան խաղալու հնարավորություն այդպես էլ չէր տվել՝ նախընտրելով «մեծն» Բեգլարյանին: Եթե Պետրոսյանը նրան մինչ այս խաղացրած լիներ, ապա Այվազովը վաղուց արդեն մերը կլիներ, և ֆուտբոլային քաղաքացիության հարցը լուծված կլիներ: Գիտակցելով նման խնդրի առաջացման հեռանկարը՝ Պետրոսյանը պետք է խաղացներ Այվազովին: Հավաքականի մարզչի երիտասարդ դարպասապահին պահեստայիններին թողնելը խոսում է նրա ոչ հեռատես լինելու մասին:

Ու հիմա նորից եվրոպական ասպարեզ ենք դուրս գալու «ծակ թումբանով»: Գիտակցելով, որ Բերեզովսկուց հետո դարպասապահ չենք ունենալու, ՀՖՖ-ն և մեր փառապանծ մասնագետները այդպես էլ դարպասապահ չպատրաստեցին: Նշենք, որ թե Այվազովը և թե նույն Բեգլարյանը հայկական ֆուտբոլի դպրոցի սաներ չեն: Այստեղ հարց է ծագում՝ ո՞ւմ են պետք էլիտար ֆուտբոլային, իրենց լեզվով ասած, «ակաձեմյաները», որոնք 10 տարվա մեջ մի նորմալ դարպասապահ չտվեցին հավաքականներին:

Փորձ էր արվում հավաքական բերել Դավիթ Յուրչենկոյին, ով կրկին լեգեոներ դառնալու պատճառով չմիացավ հավաքականին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Յուրչենկոն գումար էր պահանջել ՀՖՖ-ից հավաքականում խաղալու համար: Շատերին թվում է, որ Յուրչենկոն և էլի մի քանի խաղացողներ հանուն հայրենիքի, եռագույն դրոշի և հող ու ջրի պարտավոր են գնալ մեծ զոհողությունների և պաշտպանել իրենց երկրի պատիվը: Դա այդպես չէ: Ֆուտբոլը նաև մասնագիտություն է, և աշխատանքը կորցնելու դեպքում կարելի է հայտնվել ծանր ֆինանսական վիճակում: Վստահ ենք, որ հանուն հայրենիքի զոհողության գնացած տղաները իրենց գործը կորցնելու դեպքում հայրենիքից ֆինանսական աջակցություն չեն ստանա: Տղաներին պետք չէ մեղադրել: Մեղավորը նրանք են, ովքեր չեն կարողանում ազգային հավաքականի համար, ժողովրդի լեզվով ասած, նորմալ «վռատար» ճարել:

Ինչևէ, առջևում երկու կարևորագույն հանդիպում է Ռումինիայի ընտրանու հետ: Ունենք այն, ինչ ունենք, և մի կողմ թողնելով առկա խնդիրները՝ պետք է մտածել դրական արդյունքի հասնելու մասին: Լուծումներին և խաղային տարբերակներին «Առաջին լրատվական»-ը կանդրադառնա առաջիկա օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում