Օգոստոսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումները տեղայնացրել են երկրի զինամթերքի ամենախոշոր պահեստում բռնկված հրդեհը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հրդեհից տուժած 6 անձանցից 5-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը կայուն է: Զոհերի և անհետ կորածների մասին չի հաղորդվում: Վիրավորները զորամասի աշխատակիցներ են:
Հրդեհի պատճառով տարհանված բնակիչների մի մասը վերադարձել են իրենց բնակավայրերը, Բաքու-Ղուբա ավտոճանապարհի երթևեկությունը ամբողջովին վերականգնվել է: