Իրանի կառավարությունը կարծում է, որ Apple-ի որոշումը՝ App Store-ից իրանական արտադրության բոլոր բջջային հավելվածները հեռացնելու վերաբերյալ, վկայում են ազգային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հաջողությունների մասին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ Apple-ն առցանց խանութից հեռացրել էր Իրանում մշակված բոլոր հավելվածները՝ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։
«ԱՄՆ-ը երբեք պատժամիջոցներ չի սահմանում թույլ կողմերի վրա, այլ մշտապես անում է դա մեր ուժեղ կողմերի նկատմամբ»,-ասել է Իրանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մուհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին։
Նախարարը նշել է, որ պատժամիջոցները խոսում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ընկերությունների հաջողության մասին և հավելել, որ Իրանը պետք է մեծացնի ներդրումները սեփական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։