Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն Ուկրաինայի աջակցությամբ իր դեմ պետական հեղաշրջման փորձի մեղադրանք են պատրաստում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Վրացական իշխանություններն Ուկրաինայի սպեկուլյանտների հետ լիարժեք համակարգմամբ իմ դեմ նոր մեղադրանք են պատրաստում՝ Վրաստանում պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ։ Նրանք խոստացել են Պորոշենկոյին, որ կառաջադրեն մեղադրանքը մինչ սեպտեմբերի 10-ը»,-գրել է քաղաքական գործիչը։
Նոր մեղադրանքը Սաակաշվիլին բացատրել է իրեն արտահանձնելու նպատակով ձերբակալության իրավական հիմնավորման անհրաժեշտությամբ։ Նրա կարծքով՝ ոչ ոք կասկած չունի իր դեմ գործերի կեղծված լինելու մեջ։