Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Համատեղ գործողություն Իրանի հե՞տ. Hürriyet, Թուրքիա

Եթե ԱՄՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություն է ձեռնարկում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համատեղ, որին ահաբեկչական կազմակերպություն է համարում, ապա ինչո՞ւ Թուրքիան իր հարևան Իրանի հետ համատեղ գործողություն չսկսի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Երբ հարցն այդպես եք դնում, ամեն ինչ այսպես թե այնպես տեղն է ընկնում: Այս մասին գրում է թուրքական Hürriyet պարբերականը:

Հորդանան մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է Իրանի հետ համատեղ գործողություն սկսել Իրաքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, և այդ հայտարարությունը որոշ հարցեր է առաջացնում: Պատճառը մի շարք հակասությունների առկայությունն է:

Նախևառաջ ՆԱՏՕ-ում Թուրքիայի այնպիսի կարևոր դաշնակիցները, ինչպիսին ԱՄՆ-ը և Գերմանիան են, ի տարբերություն թուրքական կառավարության, PKK-ն և գյուլենականների կազմակերպությունը չեն դիտարկում որպես էկզիստենցիալ սպառնալիք: ԱՄՆ-ը և Գերմանիան իսկապես PKK-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում… Բայց ահաբեկչական կազմակերպություն համարելը և էկզիստենցիալ սպառնալիք, այսինքն՝ սեփական գոյության համար սպառնալիք տեսնելը նույն բանը չէ:

Այդ պայմաններում ԱՄՆ-ը կարող է որպես Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործընկեր ընտրել PKK-ին, որը պատրաստ է ամեն ինչի հանուն լեգիտիմության, ոչ թե Թուրքիային՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակցին, որը կարող է դժվարություններ ստեղծել իր ազգային շահերի պաշտպանության համար: Նրանք ոչ մի խնդիր չեն տեսնում PKK-ն որպես Սիրիայում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հետևակային լեգիոն դիտարկելու մեջ՝ կարծես ԿՀՎ-ն չէր օգնում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) PKK-ի հիմնադիր Աբդուլլա Օջալանին բռնելու գործում, նույնիսկ եթե դա վիրավորում է Անկարային: Որովհետև ԱՄՆ-ը գիտի, որ PKK-ն չի կարող այնպիսի սպառնալիք ներկայացնել Ամերիկայի գոյության համար, ինչպես, օրինակ, ԴԱԻՇ-ը կամ «Ալ-Քաիդան», ասվում է հոդվածում:

Իսկ Թուրքիայի համար ամեն ինչ բոլորովին այլ կերպ է: Նա կարծում է, որ աջակցությունը, որը չցուցաբերվեց Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից, ինքը կկարողանա Իրանից ստանալ: Իսկ Իրանը, որի հետ ԱՄՆ-ը դիմակայության մեջ է մտնում այն պատճառով, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան իրեն էկզիստենցիալ սպառնալիք են համարում, այդպիսի սպառնալիք չէ Թուրքիայի համար, թեև մրցակից է ամբողջ պատմության ընթացքում:

Ավելին՝ Իրանը, որը, պատահել է՝ նաև PKK-ին Թուրքիայի դեմ է օգտագործել, հիմա զայրացած է PKK-ի վրա ԱՄՆ-ի հետ նրա համագործակցության պատճառով: Իրանի Գլխավոր շտաբի ղեկավար Մուհամմադ Բաքիրին, ով օգոստոսի 15-17-ին բանակցել է իր գործընկերների հետ Թուրքիայում, Անկարայից վերադառնալով՝ խոսում էր Թուրքիայի հետ «օպերատիվ համագործակցության» մասին: Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը լրացնում են այդ արտահայտությունը:

Էրդողանին հարցրին՝ արդյոք համատեղ գործողություն կլինի՞ Քանդիլ և Սինջար լեռներում:

Քանդիլը, ինչպես հայտնի է, PKK-ի վերահսկողության տակ է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների երկայնքով Իրաքում Մասուդ Բարզանիի գլխավորած Քրդական տարածաշրջանային վարչության շրջանում: Իսկ Սինջար շրջանը սկսել է PKK-ի վերահսկողության տակ անցնել գլխավորապես երբ փեշմերգի ուժերը Բարզանիի ղեկավարությամբ այն ազատագրեցին ԴԱԻՇ-ի օկուպացիայից: Ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը չեն ուզում տարածքային միավորում տեսնել PKK-ի վերահսկողության տակ Իրաքի և Սիրիայի հյուսիսում, որին ԱՄՆ-ը կաջակցի: Ուստի նրանք ուզում են ակտիվ գործողությունների անցնել, քանի դեռ չափազանց ուշ չէ:

Հիմա մոտենում ենք մեկ ուրիշ կարևոր հարցի՝ Թուրքիայի և Իրանի համագործակցությունը PKK-ի դեմ պայքարում ավելի՞ կհեռացնի Թուրքիային Արևմուտքից:

Ըստ պարբերականի՝ քայլերը, որոնք վերջերս անում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դուրս են Գերմանիայում ընտրությունների շրջանակներից: Օրինակ՝ Մերկելը ԵՄ-ն խոնրահում է Թուրքիայի դեմ տնտեսական և քաղաքական բնույթի պատժամիջոցների նկատմամբ: Նա գիտի, որ ԵՄ կազմում ոչ ոք հանդես չի գա դրա դեմ, բայց նույնիսկ եթե հանդես գա, Եվրոպայում ներկայիս քաղաքական իրավիճակի պայմաններում կմեղադրվի Էրդողանին հովանավորելու և Թուրքիայում իրավունքների և ազատությունների հարցում վատացող իրավիճակին աջակցելու մեջ: Ուստի Մերկելը, մի կողմ թողնելով այնպիսի հարցերը, ինչպիսիք են՝ տնտեսական շահերը, փախստականների հոսքը, պնդում է իր գծի հարցում:

Ուստի կարելի է սպասել, որ Մերկելի քայլերը, որոնք հիմա ստանում են ոչ այնքան հակաթուրքական, որքան հակաէրդողանյան բնույթ, կշարունակվեն նաև սեպտեմբերի 24-ի ընտություններից հետո:

Պայմաններում, երբ Դոնալդ Թրամփն առանց աչքը թարթելու դուրս արեց իր բոլոր ուղեկիցներին իր աթոռը պահպանել փորձելով, ԱՄՆ-ից նույնպես պետք չէ Անկարայի տեսանկյունից դիրքորոշման որևէ դրական փոփոխություն սպասել:

Լավ, բայց այս իրավիճակը կհանգեցնի՞ Արևմուտքից ինստիտուցիոնալ առումով Թուրքիայի էլ ավելի հեռացման:

Նորմալ պայմաններում ոչ: Նորմալ պայմաններում կարելի է սպասել, որ Թուրքիան չի ակնկալի Իրանի և Ռուսաստանի հետ որևէ ռազմավարական ապագա և կփորձի ամրապնդել իր առկա ռազմավարական կապերն Արևմուտքի հետ:

Բայց պայմանները նորմալ չեն: 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի վերքը դեռ չի ապաքինվել: Այս օրերին մենք, մի կողմից, խոսում ենք հատուկ նշանակության ուժերի հրամանատար Զեքաի Աքսաքալլիի գաղտնի հրաժարականի մասին, մյուս կողմից՝ FETÖ-ի գործով Էնվեր Ալթայլիի ձերբակալության մասին, ով մի ժամանակ Միջին Ասիայում MIT-ի գործողությունների կենտրոնական դեմքերից է եղել: Տեղի են ունենում դեպքեր, որոնք առանց ուշադրության չեն մնում ո՛չ երկրի ներսում, ո՛չ արտասահմանում, ինչպիսիք են՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, քաղաքական գործիչների, լրագրողների, ինտելիգենցիայի ներկայացուցիչների ձերբակալությունները: Այս աննորմալ պայմաններին պետք է ավելացնել նաև փաստը, որ ինչպես վերը նշեցինք, Թուրքիան իր անվտանգությանը վերաբերող հարցերում չի կարող աջակցության հանդիպել ՆԱՏՕ-ում իր երկու կարևորագույն դաշնակիցների կողմից:

Այս բոլոր հանգամանքներում քաղաքական միջավայրը դառնում է չափազանց բարենպաստ սխալների համար: Պատմությանը նայելով՝ տեսնում ենք, որ լուրջ սխալները միշտ արվել են նման ճնշման, մեկուսացման կամ անկյուն քշվելու զգացողության դեպքում:

1947 թ. Թուրքիան, Հունաստանի հետ ընդունելով Թրումենի դոկտրինան, դարձավ արևմտյան միության մաս: Արևմուտքը չպետք է Թուրքիայի արժեքն իմանա արդեն երբ կորցնի նրան, իսկ Թուրքիան չպետք է արևմտյան միությանն անդամակցության արժեքն իմանա երբ հայտնվի դրա սահմաններից դուրս: Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի համար օգտակար կլիներ այս իրավիճակը սառնասրտորեն գնահատելը, և դա կլինի ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում