Մասնավոր ընկերություններն անվտանգության նկատառումներով տարհանել են աշխատողներին Մեքսիկական ծոցի 112 արդյունահանող և 5 հորատող հարթակներից՝ կապված «Հարվի» արևադարձային փոթորկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ ծոցում կա 737 արդյունահանող և 21 հորատող հարթակ։
Ըստ առկա գնահատականների՝ Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական մոտավորապես 428,6 հազար բարելով կամ 25 տոկոսով։ Բնական գազի արդյունահանումը նվազել է 835 մլն խորանարդ ֆուտով։
Արդյունահանման նվազումը կհանգեցնի Մեքսիկական ծոցի ափին գտնվող ձեռնարկություններում հումքի վերամշակման ծավալների կրճատման և կանդրադառնա բենզինի գների վրա։