Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոմիում բռնկված և գրեթե մեկ շաբաթ շարունակվող հրդեհը մարված է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
«Բորժոմիի կիրճում հրդեհը մարվել է, սակայն վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների շտաբը ևս մի քանի օր կաշխատի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բորժոիմում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին: