Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք, իսկ այսօր… Մխիթարյանը «Լեսթերի» հետ հանդիպման մասին

Այսoր Երևանի ժամանակով 20։30-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Լեսթեր»-ի հետ։

«Կարծում եմ այս տարի ավելի շատ հաղթանակներ կունենանք։ Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք, չնայած որ գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք։ Չգիտեմ գուցե մեր բախտը չբերեց։ Այս տարի  կենտրոնացել ենք խաղը բարելավելու վրա։ Պետք է ավելի շատ հաղթանակներ և հնարավորինս քիչ ոչ-ոքի ունենանք։ Այս տարին լավ սկիզբ էր, սպասվում է  ևս 36 խաղ։ Յուրքանչյուր հանդիպում ստիպում է պայքարել և ամենևին կարևոր չէ թե նախորդ խաղերում պատվել ենք թե հաղթել։ Խաղալու ենք «Լեսթեր»-ի հետ։

Դժվար է լինելու, քանի որ «Լեսթեր»-ը մրցաշրջանը լավ է սկսել։ Նրանք առաջին խաղը «Արսենալին» պարտվեցին 4։3 հաշվով, բայց հրաշալի խաղ ցուցադրեցին։Երկրորդ խաղը հաղթեցին «Բրայթոն»-ին 2։0 հաշվով։ Այնպես որ դժվար խաղ է սպասվում։ Միշտ էլ դժվար է խաղալ «Լեսթեր»-ի հետ. նրանք շատ լավ խաղ են ցուցադրում։ Մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված, որորվհետև մեր ակումբը երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջինն է։

Ամեն ինչ կանենք, որպեսզի երրորդ խաղն էլ հաղթենք և ապացուցենք, որ մեզ մոտ այս տարի ամեն ինչ լավ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում