Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Պարտքը չէին տվել, նա էլ գնաց այդ արարքին. եզդիները վստահ են՝ վենդետա չի լինի

«Ռուսաստանում չգիտեմ ինչ կարող է լինել, բայց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում ոչ մի վենդետա էլ հնարավոր չէ: Շամիրամ համայնքում այդպիսի մարդ չի ապրում, որ ունակ է վենդետա իրականացնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շամիրամի համայնքապետ Մուրազ Բրոյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին հնչած կրակոցներին և երեկ արդեն կրակոցներն արձակելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի ձերբակալությանը:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը:

Շամիրամի համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը բազմիցս խոսել է համայնքի բնակիչների հետ, հորդորել է վերջ դնել կատարվածին: «Հավատացնում եմ՝ այդ դեպքը շարունակություն չի ունենա: Կրակողը բռնված է, 4 հոգի մահացած են, 8-ն էլ՝ վիրավոր: Հիմա էլ ի՞նչ կարելի է փոխել»,- հավելեց Բրոյանը:

Եզդի համայնքի ներկայացուցիչ Ազիզ Թամոյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին իրենց ազգային տոնի ժամանակ ևս մեկ անգամ հորդորել է վերջ դնել կատարվածին, շարունակություն չտալ և թողնել, որ իրավապահները զբաղվեն դեպքով, իսկ դատարանն էլ արդարադատություն սահմանի:

«Ես նորից խոսեցի, կոչ արեցի մեր ժողովրդին հանդարտվել: Ամեն ինչի համար պատասխանատուներ կան, և իրենք կորոշեն՝ ինչպես վարվել»,- ասաց Թամոյանը՝ հավելելով. «Էդ որ մամուլը գրում է՝ վենդետա է լինելու, չգիտեմ՝ ինչ է լինելու, չկա այդպիսի բան: Մեր ժողովուրդը հանգիստ ժողովուրդ է: Հիմա էդ դեպքն էլ փողի համար եղավ: Պարտք էին եղել, չէին տվել, նա էլ գնաց այդ արարքին: Հիմա բռնել են և իր արարքի համապատասխան կպատժեն»,- հավելեց Թամոյանը:

Թամոյանը նաև նշեց, որ իր ազգականները, ովքեր վիրավորվել էին դեպքի ժամանակ, արդեն ապաքինվել են և դուրս են գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանը օգոստոսի 4-ին զենքով մտել էր Շամիրամ համայնքի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ արարողություն էր կազմակերպվել, և կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 4 անձ մահացել էր, իսկ յոթը՝ վիրավորվել: Թելման Քալաշյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, և հայտարարվել է հետախուզում: Դեպքից մեկ օր անց ձերբակալվել էր Քալաշյանի հորեղբայրը ՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում