Նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ կապված ԱՄՆ-ում Հարվի փոթորկի պատճառով արդյունահանման հնարավոր խափանումների հետ։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.85 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.48 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.78 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.8 դոլարի։