Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել արգելել ծագումով թուրք ուսուցիչների դասավանդումը գերմանական դպրոցներում:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ջեմ Օզդեմիրն այդ ամենը պատճառաբանել է նրանով, որ ծագումով թուրք ուսուցիչները կարող են լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետամնաց, կրոնամոլ և ազգայնական հայացքների կրողներ և այդ ամենը փոխանցեն գերմանական դպրոցների աշակերտներին: