Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեսսին, Նեյմարը, բայց ոչ Հենրիխը. Ինչո՞ւ են ադրբեջանցիները վախենում Մխիթարյանի կրակոցից

Երեկ երեկոյան ողջ Ադրբեջանը սպասում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքներին: Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցաշարի փյել օֆ-ում հաղթահարելով դանիական «Կոպենհագենի» արգելքը՝ Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» դուրս է եկել խմբային փուլ:

«Ավելի լավ է՝ մեզ գոլ խփի Նեյմարը կամ Մեսսին, քան Մխիթարյանը»,- գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները: Նման մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան մառազմի վառ դրսևորում:

Բացի այն, որ ադրբեջանցիները Չեմպիոնների լիգա են մուտք գործում զոհի կարգավիճակով, միևնույն ժամանակ վախենում են Մխիթարյանի «կրակոցից»: «Տա Աստված, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միևնույն խմբում չհայտնվենք: Հայ ֆուտբոլիստը գոլ է խփել մեզ, և ամենևին ցանկալի չի լինի, որ դա անի երկրորդ անգամ»,- գրել էր ադրբեջանցի մեկնաբաններից մեկը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը, խաղալով Դորտմունդի «Բորուսիայում», Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում Դորտմունդում գրավել էր ադրբեջանական «Գաբալայի» դարպասը: Բաքվում կայացած պատասխան հանդիպմանը Մխիթարյանը չէր մասնակցել:

«Ինչ վերաբերում է Բաքու չկատարած իմ այցին, ապա ես ցանկանում էի գալ, սակայն անվտանգության պատճառով որոշվեց, որ ես մնամ Դորտմունդում։ Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ես գայի Բաքու»,– հայտարարել էր Մխիթարյանը։

Երեկ մինչև վիճակահանությունը՝ ադրբեջանցիները հույս ունեին, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ղարաբաղը» միևնույն ենթախմբում ընդգրկվեն, հայ ֆուտբոլիստը կրկին Ադրբեջան չի ժամանի:

«Եթե անգլիական թիմն ու «Ղարաբաղը» հայտնվեն նույն խմբում, ամենայն հավանականությամբ Մխիթարյանը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք խաղին, ինչպես դա եղավ 2 տարի առաջ, երբ «Բորուսիան» Բաքվում մրցեց «Գաբալայի» հետ, իսկ Դորտմունդում հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ: Քաղաքական հարցերից խուսափելու համար ավելի լավ է՝ երկու թիմերն ընդգրկվեն տարբեր խմբերում»,- իր հոդվածում գրել է «Հաքքին» պարբերականի վերլուծաբան Էլմիր Ալիևը՝ ևս նշելով, որ ավելի լավ է՝ «Ղարաբաղին» գոլ խփի Մեսսին կամ Նեյմարը, քան Մխիթարյանը:

«Գաբալայի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը ադրբեջանցի լրագրողների խնդրանքով մեկնաբանել էր հեղինակած գոլը. «Ինչ վերաբերում է իմ խփած գոլին, ապա ես հանդիպումից առաջ ասում էի, որ այն ինձ համար առանձնահատուկ խաղ չէ։ Սակայն ինձ դուր եկավ գոլը։ Այն սկզբունքային չէր»:

Միանգամայն ադեկվատ պատասխան: Այդ հանդիպմանը մարզադաշտում բազմաթիվ հայկական եռագույներ էին ծածանվել, ինչը ևս զայրացրել էր ադրբեջանցի լրագրողներին: Նրանք փորձելով սադրել Մխիթարյանին՝ խնդրել էին մեկնաբանել նաև այդ փաստը:

«Այստեղ շատ են իմ հայրենակիցները, ովքեր գալիս են դիտելու «Բորուսիայի» խաղերը։ Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղի հետ։ Այդ երկրպագուները եկել էին իմ պատճառով»,- ասել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած մրցավեճում «Բորուսիան» հաղթել էր 4:0 հաշվով: Ինչևէ, Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանության արդյունքով «Ղարաբաղը» հայտնվել է C ենթախմբում, որտեղ ընդգրկված են նաև «Չելսին», «Ռոման» և Մադրիդի «Ատլետիկոն»:

Փաստորեն, Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Ղարաբաղին» գոլ չեն խփի ոչ Մեսսին, ոչ Նեյմարը, ոչ էլ Մխիթարյանը: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ այս ենթախմբում «Ղարաբաղը» լինելու է միավոր բաժանողի դերում, և ադրբեջանական թիմի դարպասը կգրավեն Մեսսիից, Մխիթարյանից և Նեյմարից կարգով ավելի ցածր բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Իսկ թե ինչու են ադրբեջանցիները այդքան վախենում Մխիթարյանի կրակոցից՝ դժվար է բացատրել: Կարծում ենք՝ սարսափելի ոչինչ չէր եղել, երբ նա գրավել էր «Գաբալայի» դարպասը: Ադրբեջանցիները չեն ցանկանում, որ «Ղարաբաղի» դարպասը գրավի հայ ֆուտբոլիստ: Ունենալով բավական ուժեղ ակումբ, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին, ադրբեջանցիներն, այդուամենայնիվ, պրիմիտիվ և ոչ ադեկվատ հայացքներով շարունակում են մնալ անդունդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում