Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Samsung ընկերության փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին՝ կաշառակերության համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մեղադրվող կողմը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։
Այս տարվա փետրվարին Սեուլի դատարանը Samsung Electronics-ի փաստացի ղեկավարին ձերբակալելու հրաման էր տվել, ով մեղադրվում է կաշառակերության մեջ՝ կապված Հարավային Կորեայի նախին նախագահ Պակ Կին Հեի շուրջ ծագած խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ։ Նշվում է, որ ընկերությունը ներդրումներ է արել նախագահի ընկերուհու հիմնադրամում՝ տարբեր արտոնություններ ստանալու դիմաց։