Բրիտանական VST Enterprises ընկերությունը, որը հայտնի է առցանց տարանցումների՝ աշխարհի ամենաանվտանգ ծածկագրերի մշակմամբ, Հայաստանում իր ներկայացուցչությունը բացելու մտադրություն է հայտնել։
«Առաջիկայում միջազգային կազմակերպությունը նոր գրասենյակներ կբացի Հայաստանում և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավային Աֆրիկայի որոշ երկրներում»,-գրում է Manchester Evening News-ը։
Ընկերությունն ընդլայնման մասին որոշում է ընդունել վերջերս կատարված ներդրումներից հետո, որոնց շնորհիվ յուրաքանչյուր նոր գրասենյակում կստեղծվի մինչև 100 նոր աշխատատեղ։
VCode եզակի տեխնոլոգիան մշակող ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։