SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։
Մանրամասները՝ shamshyan.com-ում