Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պետք չէ ննջել «Իսկանդեր»-ի «դափնու» վրա. Պուտին-Սարգսյան հանդիպման հետքով

Նախօրեին Սոչիում ավարտված Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգի վերաբերյալ հանրությունը կարող էր միայն դատողություններ ու ենթադրություններ անել, քանի որ օրակարգ որպես այդպիսին չներկայացվեց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո: Ամեն ինչ ավարտվեց քննարկվող հարցերի ընդհանուր նկարագրություններով, որոնք գործնականում նույնն են բոլոր հանդիպումների համար: Այնուհանդերձ, չնայած ենթադրությունների հենքին, գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկար, որ քննարկվող հարցերից մեկը լինելու էր ղարաբաղյան խնդրում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այդ հանդիպման նախապատրաստության մասին Մինսկի խմբի համանախագահներն ազդարարեցին արտգործախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարվեց նաև, որ ավելի կոնկրետ քննարկում կլինի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, սեպտեմբերին: Ավելին, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան օրերս հայտարարեց, որ այդ հանդիպմանը կլինի Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայտարարություն:

Ավելի վաղ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարել էր, որ եկել է հրադադարն ամրապնդելու ուղղությամբ ավելի ակտիվ քայլերի ժամանակը և առաջիկայում կլինեն քայլեր: Թե հատկապես ինչ քայլերի մասին էր խոսում ամերիկացի համանախագահը, նույնպես առայժմ մնում է ենթադրել, թեև այստեղ իհարկե շատ մեծ է հավանականությունը, որ խոսքը Վիեննայի հայտնի օրակարգն առաջ մղելու, այսինքն՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ հաստատելու մասին է: Հոգլանդը նաև հայտարարել էր, որ աշխատում են Ռուսաստանի հետ: Մեխանիզմներին դեմ է հանդես գալիս Բաքուն, հայտարարելով, որ դա այլ բան չէ, քան ստատուս-քվոյի ամրագրում: Եվ Բաքուն իհարկե իրավացի է, դա հենց ստատուս-քվոյի ամրագրում է, որովհետև համանախագահներն ակնհայտորեն եկել են եզրակացության, և նրանց այդ հարցում ապրիլյան իր արկածախնդրությամբ ու տապալումով օգնել է Ադրբեջանը, որ կայունությունն ու անվտանգությունը պահելու ավելի հուսալի ճանապարհ, քան ստատուս-քվոյի ամրագրումն է, գոյություն չունի: Սակայն այստեղ Ադրբեջանի խնդիրը չէ, որ առկա է, դիմադրության առումով:

Խնդիրն այն է, որ այդ ամրագրումը չի բխում Ռուսաստանի շահերից, որովհետև Ռուսաստանը ցանկանում է ստատուս-քվոն պահել այսպես ասած անձամբ, բայց ոչ թե մեխանիզմներով, այլ իր զինված ուժերով՝ խաղաղապահների անվան տակ: Կլինի դա հայ-ադրբեջանական համաձայնությամբ, թե Հայաստանի ու Ադրբեջանի բախումով և Հայաստանի պարտությամբ՝ որպեսզի ռուսական կողմից օգնությունը դառնա անխուսափելի, Մոսկվայի համար սկզբունքային հարց չէ: Սկզբունքայինը թույլ չտալն է, որ ստատուս-քվոն ամրապնդվի միջազգային մեխանիզմով, այսինքն՝ ըստ էության տեղի ունենա դրա միջազգային ճանաչում և չեզոքացվի Ռուսաստանի վերահսկող, վերակացուի դերը կոնֆլիկտի կողմերի վրա: Ահա այս առնչությամբ է թերևս, որ ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ, այսինքն՝ Մոսկվայի այս հավակնությունը չեզոքացնելու և ի վերջո հակամարտության հարցում հրադադարի և կայունության ամրապնդման գործում կոնստրուկտիվ վարքագծի դաշտ բերելուն:

Ինչ որ իմաստով, Ռուսաստանն Ապրիլյան պատերազմից հետո եկել է այդպիսի դաշտ, կամ նվազագույնը դադարի դաշտ, թեև շարունակում է սպառազինել Բաքվին, ինչը վկայում է, որ, այդուհանդերձ, այդ նահանջը կամ դադարը խիստ ժամանակավոր է: Այդ տեսանկյունից, Պուտինը Սերժ Սարգսյանից կարող էր ակնկալել ոչ շատ ակտիվություն հրադադարի պահպանման մեխանիզմների, այսինքն՝ Վիեննայի օրակարգի հարցում: Չի բացառվում նույնիսկ խոստանալով, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա Ադրբեջանին գնալ նման արկածախնդրության, ինչպես ապրիլին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոստովանել է, որ Ռուսաստանն ապրիլից առաջ էլ տվել է նման խոստումներ: Ըստ այդմ՝ Սարգսյանը պետք է լավ իմանա նման խոստումների գինը: Պետք չէ խաբվել «Իսկանդեր»-ով, առավել ևս, երբ Ադրբեջանը կարող է դառնալ ռուսական նորագույն ՀՕՊ համակարգի՝ C 500-ի գնորդ: Անհրաժեշտ է օգտվել Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի բացած քաղաքական ահռելի տարածությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ վերափոխումների հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում