Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի վայր է ուղևորվել 4 մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական եւ 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: