Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Դժգոհության նոր ալիք. Սանիտարական անձնագրերի տրամադրումը գլխացավանք է մարզային տնտեսվարողների համար

Սեպտեմբերի 1-ից կառավարության նոր որոշման համաձայն՝ հացը և միսը պետք է տեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով: Այս նոր նորմի ներդրումը հարուցել է հատկապես մարզային տնտեսվարողների դժգոհությունը, ովքեր հացի արտադրամաս ունեն կամ մսի «գործ են անում»:

«Առաջին լրատվական»-ը մարզային մի շարք տնտեսվարողներից արդեն իսկ դժգոհություններ է ստանում, որ տեխնիկապես հնարավոր չէ գալ հասնել Երևան, արտադրամասի բոլոր մեքենաները բերել այստեղ, որպեսզի դրանք զննվեն և տրամադրվի համապատասխան կտրոնը գործունեությունը հետագայում շարունակելու համար: Մեզ զանգահարած տնտեսվարողը, որը կոնկրետ հացի արտադրամաս ուներ, ասաց, որ չի կարող իր արտադրամասի աշխատանքը դադարեցնել երկու օրով, իր 5 մեքենաները բերել Կապանից հասցնել Երևան, հերթերի մեջ կանգնել, որ ստանա այդ կտրոնը: Եվ սա այն դեպքում, որ Սննդի անվտանգության պետական տեսչությունն ունի նաև մարզային կառույցներ և կարելի է այդ կտրոնը ստանալ հենց տեղում:

Քանի որ նորմը նոր է, մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են տրամադրվում այդ կտրոնները և ինչ ընթացակարգ է սահմանված:

Նշեք, որ հունիսի 11-ից ուժի մեջ է մտել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Սննդի անվտանգության տեսչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ սանիտարական անձնագրերը տրամադրվում են փուլային եղանակով՝ մինչև 2020 թվականը: Դրանք տրվում են մեկ տարի ժամկետով և անվճար: Ընդ որում՝ սանիտարական անձնագրերն առաջինը կսկսեն տրամադրել Երևանում, ապա նոր գործընթացը, ըստ սահմանված ժամանակացույցի, կհասնի նաև մարզեր:

Ինչ վերաբերում է մարզերում սանիտարական անձնագրերի տրամադրմանը, ապա տեսչությունից մեզ փոխանցեցին, որ այդ անձնագրերը տրամադրվում են մարզային կառույցներում, բացի այդ, նաև խորհրդատվություն է տրամադրվում դրա հետ կապված, սակայն մինչ սանիտարական անձնագրերի տրամադրումը կա ևս մեկ միջանկյալ օղակ՝ անկախ մասնագիտական կազմակերպություն, որը մեքենաները ուսումնասիրելուց հետո եզրակացություն է տրամադրում, որի հիման վրա նոր տրամադրվում են սանիտարական անձնագրերը: Այս կազմակերպությունը, որը գնահատում է իրականացնում, չի գործում Սննդի անվտանգության պետական ծառայության ենթակայությամբ: «Ես ենթադրում եմ, որ տնտեսվարողները շփոթում են սանիտարական անձնագրերի տրամադրումը մասնագիտական կազմակերպության եզրակացության հետ: Ես պնդում եմ, որ մեր մարզային կառույցները տեղում տրամադրեն սանիտարական անձնագրերը, սակայն մինչ այդ պետք է լինի այդ կազմակերպության եզրակացությունը: Ես նաև ենթադրում եմ, որ, ըստ պահանջարկի, մասնագիտական կազմակերպությունը կընդլայնվի դեպի մարզեր, քանի որ ներկայումս փոփոխված նորմը մարզերին չի վերաբերում, խնդիր չի առաջանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:

Նշենք, որ մեզ այդպես էլ չհաջողվեց կապի որևէ տարբերակ գտնել այն մասնագիտական կազմակերպության հետ, որն ուսումնասիրում և մասնագիտական եզրակացություն է տրամադրում հաց և միս տեղափոխող մեքենաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում