Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

«Օրհնված» մոմի արտադրությունը՝ բիզնես առավելություն Մայր Աթոռի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոմավաճառությունը Հայ առաքելական եկեղեցու եկամուտների աղբյուրներից մեկն է։ Մոմն արտադրում է Մայր Աթոռը Գայանե վանքի մոտ գտնվող ձուլարանում, ապա ցրում ողջ Հայաստանով մեկ:

Հավատացյալները սրբորեն հավատում են, որ եկեղեցու արտադրած մոմն ավելի լավն է, քանի որ «աղոթաց» է, այսինքն՝ օրհնված: Սա բիզնես-առավելություն է տալիս Սուրբ Էջմիածնին եկեղեցիների մոտ մոմ վաճառող մրցակիցների՝ պապիկ-տատիկների հանդեպ:
Դժվար է հաշվել, թե որ եկեղեցում տարեկան քանի մոմ է վաճառվում: Մայր Աթոռը ոչ հրապարակային հաշվետվություններ է ներկայացնում, ոչ էլ կտրոն է տալիս վաճառած մոմերի համար ու հարկ վճարում: Սակայն մոմի շուկայի դինամիկան միանգամայն հաշվելի է:

Այսպես․ շատ տարիներ առաջ եկեղեցիներում կարելի էր 5 դրամով մոմ գնել։ Վերջին 10 տարում Հայաստանում մոմի գինը 5-10-ից աճել է մինչև 60 դրամ։ Այդքան արժեն ամենաէժանագին մոմերը: Ի՞նչն է թանկացել՝ պարաֆի՞նը, թե՞լը, թե՞ օրհնությունը: Ըստ 2017 թվականի վիճակագրական տվյալների, պարաֆինի համաշխարհային գները բարձրացել են 9 տոկոսով։ Հայաստանում պարաֆինի մեկ կգ-ն արժե միջինը մոտ 450 դրամ: Սակայն մոմի գնի աճն անհամեմատ բարձր է։

Տարին մի քանի անգամ 3-4 մեծ ֆուռ պարաֆին է գալիս Էջմիածին, և առաջին-երկրորդ կուրսի ուսանողներին ուղարկում են ֆուռերը բեռնաթափելու։ Եկեղեցապաշտ մեր ազգակիցները գումար չեն խնայում մոմ գնելու համար, թանկացումն ազդում է միայն անապահով հավատացյալների վրա։ Այնինչ մոմը չպետք է թանկ լինի, որպեսզի ցանկացած ոք կարողանա այն գնել ուրախությամբ, ընտանիքի անդամների թվով, ինչպես ընդունված է մեր ազգի մոտ՝ առանց անհարմարության զգացողություն ապրելու։

Աշխարհի շատ երկրներում ընդհանրապես մոմ չեն վաճառում՝ փոքրիկ մետաղական մոմերի սեղանիկի կողքին արկղ է դրված, որտեղ մարդն իր սրտի կամոք գումար է գցում, մոմ վերցնելուց հետո»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում