ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրում՝ Սպիտակ տանը, վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Օվալաձև կաբինետի և այլ սրահների դեկորացիաների փոխումը սկսվել էր օգոստոսին, երբ Դոնալդ Թրամփը մեկնել էր արձակուրդի՝ անցկացնելով այն Նյու Ջերսիի գոլֆ ակումբում։
Վերանորոգման պլանը նախատեսել է Հարավային սյունասրահի ճաքած աստիճանների վերանորոգում, արտաքին լուսավորության թարմացում, մուտքի դռների մակերեսի փոփոխում, ռազմածովային խոհանոցի վերանորոգում, գորգերի ու վարագույրների փոփոխում, ջեռուցման ու հովացման նոր համակարգերի տեղակայում և այլ աշխատանքներ։