Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ռուսական «Տաշիր գրուպ»-ին կհանձնվի ևս մեկ ռազմավարական ընկերություն՝ առայժմ կառավարման

Այսօր կառավարությունն իր նիստում որոշում է կայացնելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հինգ տարով հավատարմագրային կառավարման հանձնելու «Տաշիր կապիտալ» ընկերությանը: «Տաշիր կապիտալ» ընկերությունը պատկանում է ռուսաստանահայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին:

ԲԷՑ-ը մեր էներգետիկ համակարգում հիմնականում էլեկտրաէներգիայի հաղորդման՝ էլեկտրաէներգիան արտադրողից ստանալու և ՀԷՑ-ին փոխանցելու գործառույթն է իրականացնում: Այդ համակարգում նա արտադրողի և բաշխողի միջև միջնորդ օղակ է հանդիսանում: ԲԷՑ-ն է ապահովում նաև Ղարաբաղ-Հայաստան, Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան Էներգետիկ կապը: Եվ ԲԷՑ-ն էներգետիկ համակարգում համարվում է պետական սեփականություն, և «Տաշիր կապիտալ»-ին հավատարմագրման կամ ֆինանսական կառավարման հանձնվելուց հետո էլ պահպանելու է այդ կարգավիճակը: «Տաշիր կապիտալ»-ն իրականացնելու է ընկերության ֆինանսական կառավարումը՝ դրանից բխող հետևանքներով:

Եվ այսպես, Սամվել Կարապետյանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով իր ազդեցությունն է տարածում Հայաստանի էներգետիկ համակարգի վրա: Ընդամենը երկու տարի առաջ նա ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը»: Երեք շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց Դեբեդ գետի վրա խոշոր ՀԷԿ կառուցելու վերաբերյալ «Տաշիր կապիտալ»-ի ներդրումային ծրագիրը: Ընդամենն ամիսներ առաջ այդ ընկերությունը ձեռք էր բերել նաև Հրազդանի ՋԷԿ-ը: Կարապետյանների ընտանիքը ներդրումներ է սկսել իրականացնել նաև վերականգնվող՝ արևային էներգետիկայի ոլորտում: Այսինքն՝ Ս. Կարապետյանը ցանկանում է իր ազդեցությունը տարածել Հայաստանի էներգահամակարգի բոլոր օղակների՝ արտադրության, հաղորդման-տրանսֆորմացման և բաշխման համակարգերի վրա:

Ավելին, ինչպես վերը նշեցինք, ԲԷՑ-ն է սպասարկում Ղարաբաղ-Հայաստան, Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան Էներգետիկ կապը: Եվ երբ այդ ընկերությունն անցնի «Տաշիր կապիտալ»-ի համակարգման ներքո, ապա Ս. Կարապետյանին պատկանող ընկերությունն է համակարգելու նաև Հայաստանում էներգիա ներկրելու և արտահանելու գործառույթները: Ինչպես հայտնի է, կառուցվում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային հաղորդման գիծը, որը նույնպեց ԲԷՑ-ի համակարգում է լինելու: Ավելին, մինչև 2019թ. պետք է պատրաստ լինի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը, որը նույնպես այդ համակարգում կլինի: Եվ այդպես էլեկտրաէներգիա արտադրող մի քանի օբյեկտներից բացի, ՀՀ ամբողջ էներգետիկ համակարգը կանցնի Ս. Կարապետյանին պատկանող ընկերությունների համակարգման ներքո: Իսկ փորձագետները չեն բացառում, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» հավատարմագրման կառավարման վերցնելուց որոշ ժամանակ անց Ս. Կարապետյանը դա էլ կգնի, և մեր էներգետիկ ոլորտում մեծ մենաշնորհ կստեղծվի:

Ու արդեն իսկ ստեղծված իրավիճակում, մասնավորապես ՀՀ էներգետիկ անվտանգության առումով, իսկ ընդհանրապես տնտեսության անկախության տեսանկյունից նման իրավիճակ ստեղծելը, բոլորովին էլ նպաստավոր չէ: Այդ տեսանկյունից ճիշտ է համարվում, որ արտադրող-հաղորդող և բաշխող օղակները լինեն թեև մասնավոր, բայց պատկանան ամբողջությամբ տարբեր սեփականատերերին: Եվ որքան էլ Ս. Կարապետյանը հայրենասեր գործարար լինի, միևնույն ժամանակ նրա մեջ խոսում է նաև բիզնեսի շահը, որը կարող է երբեմն հակասել պետության կամ հասարակության շահին: Իհարկե, էներգետիկ ոլորտի սեփականատերը կցանկանա այս երեք օղակներում էլ մեկ օպերատորի քաղաքականությունը վարել, և այդ ցանկությունը հնարավորության դեպքում կունենա ցանկացած սեփականատեր՝ անկախ ազգությունից կամ հայրենասիրության աստիճանից, բայց այդ ոլորտում մոնոպոլիստ ունենալն իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, որն արդեն պետության համակարգման խնդիրն է:

Անհանգստացնող մյուս խնդիրն էլ այն է, որ Ս. Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, նրա բիզնեսի գերակշիռ մասը հենց ՌԴ-ում է, նա ամբողջ աշխարհում ավելի շուտ համարվում է ՌԴ միլիարդատեր, քան թե հայազգի գործարար: Նա սերտ կապեր ունի ՌԴ ղեկավարության, ընդհուպ մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ ՌԴ-ն բոլորովին էլ չի փայլում իր ժողովրդավարությամբ, ազատ մրցակցություն ունեցող տնտեսությամբ, և ավելի շատ հայտնի է որպես քրեաօլիգարխիկ համակարգ ունեցող երկիր: Այնտեղ, ինչպես մեր երկրում բիզնեսը պաշտպանված չէ, բիզնեսին թույլ են տալիս որոշակի խախտումներ անել, այնուհետև հարկ եղած պարագայում դրանք օգտագործում են նրա սեփականատիրոջ դեմ: Կոնկրետ տվյալ պարագայում բոլորովին էլ չի բացառվում, որ հարկ եղած դեպքում ՌԴ-ն Ս. Կարապետյանին կստիպի ՀՀ էներգետիկ համակարգում ունեցած օբյեկտները վաճառել ռուսական այլ ընկերության: Օրինակ՝ նույն «ՌԱՕ ԵԷՍ-ին», կամ, ինչու չէ, «Գազպրոմ»-ին: Եվ Ս. Կարապետյանը որքան էլ դա չցանկանա, որքան էլ հայրենասեր լինի ու հասկանա, որ նման պահանջները վտանգում են իր հայրենիքի տնտեսությանը, դժվար թե ընդդիմանալու հնարավորություն ունենա:

Այդպիսով՝ Հայաստանը գնալով խրվում է Ռուսաստանի էներգետիկ ճիրանների մեջ: Եվ ՌԴ-ն էլ ավելի է ընդլայնում ՀՀ էներգետիկ համակարգի վրա իր ազդեցության լծակներն արտադրողից, բաշխողից մինչև ներկրող և արտահանող օղակները: Եվ որևէ փորձ այդ ցանցից դուրս գալու, կարծես թե, դատապարտվում է ձախողման:

Իսկ վերջում նաև հավելենք, որ ԲԷՑ-ում տարատեսակ ծրագրեր իրականացնելու նպատակով, տարիների ընթացքում կառավարությունն արդեն իսկ ավելի քան 100 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավել և դեռ հասկանալ է պետք, թե դրանք սպասարկելու պարտավորությունն ում է բաժին հասնելու՝ կառավարո՞ղ ընկերությանը, թե՞ մնալու է պետության ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում