Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է պետության որակին. Ֆրենսիս Ֆուկույամա

The Armenian Interest վերլուծական կայքը հարցազրույց է հրապարակել ամերիկացի հռչակավոր քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հետ։ Հարցազրույցում Ֆուկույաման խոսում է գլոբալիզացիայի խնդիրների մասին, անդրադառնում Հայաստանի մարտահրավերներին։ Հարցազրույցից մի հատված ներկայացված է ստորև։

Գլոբալացումն, ընդհանուր առմամբ, դիտարկվում է որպես պետությունների միջև տնտեսական, սոցիալական և մշակութային սահմանների աստիճանական վերացում: Համարում եք արդյո՞ք, որ գլոբալացումն իրական սպառնալիք էազգային պետությունների համար՝ հատկապես ինքնիշխանության և ինքնության պահպանման առումով: Ին՞չ եք կարծում, ազգային պետությունները կվերանա՞ն միջազգային հարաբերությունների ասպարեզից՝ իրենց տեղը զիջելով վերազգային կառույցներին:

Գլոբալացումը չի սպառնում ազգային պետություններին: Տեսանելի ապագայում մենք կունենանք ազգային պետություններ: Իհարկե, գլոբալացումը թուլացնում է երկրների՝ իրենց տարածքով անցնող ամեն ինչ վերահսկելու ունակությունը: Սակայն, մյուս կողմից, գոյություն ունի դիալեկտիկական գործընթաց, որում պետությունները սովորում են հարմարվել այդ իրավիճակին: Օրինակ, 1990-ականների սկզբին գոյություն ուներ տեսակետ, որի համաձայն համացանցը կքայքայեր ավտորիտար կառավարությունները՝ հասանելի դարձնելով տեղեկատվությունը հասարակ քաղաքացիներին: Պարզվեց, որ Ռուսաստանը և Չինաստանը, ըստ էության, կարողացան վերահսկել այդ լրատվական դաշտն այնպես, որ պահպանեցին իրենց քաղաքական ինքնիշխանությունը: Այնպես որ, ես չեմ կարծում, որ ազգային պետությունների վերջն անխուսափելի է: Փաստորեն, մենք ետ ենք գնում, և ազգային պետություններն ավելի են ուժեղանում:

Ես վստահ եմ, որ ազգային պետությունները չեն վերանա միջազգային հարաբերությունների ասպարեզից հատկապես երկու պատճառով: Նախ, նրանք միակ քաղաքական մարմիններն են, որոնք կարող են լեգիտիմ ուժ կիրառել:  Նրանք կարող են հարկադիր ուժ կիրառել՝ օրենքները պահպանելու և բնակչությանը պաշտպանելու համար, ինչը չեն կարող անել անդրազգային ոչ կառավարական կազմակերպություններից և բազմազգ կորպորացիաներից և ոչ մեկը: Ահաբեկչական խմբերը կարող են ուժ կիրառել, սակայն պետությունները միշտ էլ կլինեն ավելի հզոր: Երկրորդ պատճառը ինքնությունն է: Մարդիկ իրենց նույնականացնում են ազգերի հետ, և դա դեռևս շարունակում է այդպես մնալ:

Ինչպե՞ս է գլոբալացումն անդրադառնում փոքր պետությունների վրա: Արդյո՞ք նրանք պատրաստ են հեշտությամբ ընդունել գլոբալ մշակույթը, թե՞ ազգային ինքնությունը կորցնելու վախը նրանց ստիպում է մեկուսանալ էթնիկ հանրույթի շրջանակներում:

Կարծում եմ, որ գլոբալացման պայմաններում փոքր պետությունների տնտեսությունը չի կարող հարստանալ, եթե այն չի ներգրավվում գլոբալ համակարգում և շուկաներում՝ ժամանակակից տնտեսություն դառնալու համար: Սակայն իրականում ռազմական ուժը ևս կարևոր է: Նկատի ունեմ, որ,  եթե ձեր երկիրը գտնվում է Ռուսաստանի նման մեծ և հզոր պետության հարևանությամբ, դուք ընտրության սահմանափակ տարբերակներ կունենաք, անկախ նրանից, թե ինչ հնարավորություններ է ձեզ ընձեռում տեխնոլոգիան այլ մարդկանց հետ հաղորդակցվելու  և առևտուր անելու առումով: Այնպես որ, կարծում եմ, գլոբալացումը որոշ չափով փոխում է փոքր ազգերի դրությունը, բայց ոչ ավելին:

Կան բազմաթիվ փոքր ազգեր, որոնք ունեն  մեծ սփյուռքեր, ինչպես,  օրինակ, հայերը: Մի կողմից, սփյուռքի ներկայացուցիչներն  իրենց բնակության երկրներիքաղաքացիներ են, մյուս կողմից՝ նրանք  հավատարիմ են իրենց  էթնիկ ինքնությանը և ամուր կապեր են պահպանում ազգային պետությունների հետ:  Ձեր կարծիքով, կարո՞ղ են արդյոք սփյուռքերը,  հատկապես  արդիականացված և ժողովրդավարական պետություններում հաստատվածները,  դառնալ գլոբալացման հաղորդիչներ իրենց ազգային պետությունների համար:

Կարծում եմ, որ սփյուռքը շատ կարևոր դեր է խաղում: Շատ երկրներ կախված են արտասահմանում ապրող և աշխատող իրենց քաղաքացիների եկամուտներից: Եթե այդ մարդիկ վերադառնան, ապա մարդկային կապիտալի տեսանկյունից նրանց ներդրումն իրենց ծագման երկրներում չափազանց նշանակալից կլինի: Դրա վառ օրինակն է Էստոնիան: Հետխորհրդային շրջանում շատ էստոնացիներ մեկնեցին ԱՄՆ կամ Արևմտյան Եվրոպա, այնտեղ հասան որոշակի հաջողությունների, ստացան լավ կրթություն: Նրանք վերադարձան Էստոնիա այն ժամանակ, երբ այն կրկին դարձավ ժողովրդավարական հասարակություն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա սփյուռքը, անկասկած, կարող է լինել մարդկային կապիտալի, ռեսուրսների և գիտելիքի լավ աղբյուր:

Ըստ Ձեզ, որո՞նք են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա լարվածության հիմնականպատճառները: Արդյո՞ք ունեք այս ճգնաժամի կարգավորման բաղադրատոմսեր:

Ներկայիս ճգնաժամն իսկապես աննախադեպ է: Ղրիմի գրավման և Արևելյան Ուկրաինայում պատերազմ սկսելու Ռուսաստանի քաղաքականությունը մեծապես խաթարել է Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հետ հարաբերությունները: Տարօրինակն այն է, որ չնայած ԱՄՆ-ի կառավարությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է դա և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում, ինչը միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է, ԱՄՆ-ի նախագահը, կարծես թե, Ռուսաստանին ավելի շատ է համակրում, քան աշխարհի մյուս ժողովրդավարություններին, և մինչև այժմ ընդդիմանում է այդ քաղաքականությանը: Միանգամայն տարօրինակ իրավիճակ է, երբ ԱՄՆ նախագահն աջակցում է Ամերիկայի ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկին: Ես չեմ կարող նույնիսկ մտաբերել նման այլ դեպք մեր պատմության մեջ: Երկու երկրների միջև նման վատ հարաբերությունների պայմաններում, ես կասեի, որ մեզ անհաժեշտ է ավելի շատ երկխոսություն կամ հաղորդակցության այլ ուղիներ: Այնուամենայնիվ, ես չեմ կարող այդ գործը Թրամփին վստահել: Ցավոք, կարծում եմ, որ մենք խրվել ենք թշնամական հարաբերությունների մեջ:

Արդյո՞ք ռուս-ամերիկյան  հարաբերություններում  առկա ճ գնաժամը բացասաբար է ազդում  Հայաստանի վրա, որը Ռուսաստանի  գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ ընդլայնման և մերձավոր արտասահմանն իր վերահսկողության տակ պահելու քաղաքականությունը բարենպաստ չէ Հայաստանի համար: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը փորձել է իրավիճակը կարգավորել Ռուսաստանի հետ ավելի մտերմանալու, այլ ոչ թե պարզապես Արևմուտքի կողմը բռնելու միջոցով: Այս իմաստով դուք այնքան խոցելի չեք, ինչքան Վրաստանը, քանի որ եթե ԱՄՆ-ը դադարի լինել վերջինիս հուսալի գործընկերը, այն լուրջ խնդիրներ կունենա: Դուք փոքր-ինչ ավելի պաշտպանված եք, բայց մյուս կողմից՝նաև ավելի պակաս անկախ: Քանի որ ընդունել եք Ռուսաստանի գլխավորած ծրագրերն ու համակարգերը,  դուք չունեք Եվրոպայի հետ ձեր կապերն ընդլայնելու այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի Վրաստանը:

Հայաստանն այսօր ձգտում է ժողովրդավարության և արդիականացման: Ի՞նչ դեր կարող է հայկական սփյուռքն ունենալ այդ գործընթացում:

Ես կասեի, որ հիմնականում ամենամեծ խնդիրներից մեկը կապված է սոցիալական ինստիտուտների և պետության որակի հետ: Հայաստանի համար շատ են վտանգները կոռուպցիայի և հովանավորչության առումով: Ավելին, Ռուսաստանին մոտ լինելը չի օգնում լուծել այդ բոլոր խնդիրները, քանի որ նա ևս նույն համակարգն ունի: Այդ առումով, ես հավատում եմ, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են ձեր երկիր բերել այլընտրանքային արժեքներ, գաղափարներ և փորձառություններ, որոնք, իհարկե, կնպաստեն Ռուսաստանի ազդեցության հավասարակշռմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում