Ամազոն գետում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մոտ 40 մարդ անհետ կորած է համարվում։
Փրկարարական աշխատանքներ են իրականացվում ջրի մակերևույթին և ջրի տակ։ Դա դժվարհասանելի տարածք է։
Comandante Ribeiro լաստանավի նավաբեկությունը տեղի է ունեցել Պորտու-դի-Մոս և Սենադոր-Ժոզե-Պորֆիրիո քաղաքների միջև։ Նավում եղել է 70 ուղևոր և անձնակազմի անդամ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 15 մարդու։