Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Մեկը տանում է Անկախությունը, մյուսը՝ բերում. Երկու ինքնաթիռ՝ «Զվարթնոցում». ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին  և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների և նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել և հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների և լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան:

Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետև այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու և Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով:

Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի և տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի:

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Վատիկանի  պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի և Վատիկանի համար:

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը մեզ հյուր է գալիս աշխարհի առաջատար բռնապետական երկրներից մեկի նախագահը, թերևս էլ ավելի հեռահար վերլուծությունների թեմա է: Կարող էր չէ՞ այսօր Երևան ժամանել Կանադայի վարչապետը կամ եվրոպական ժողովրդավարական երկրներից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում