Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն սպառնացել է առանց նախազգուշացման կրակել նրանց վրա, ովքեր աշխարհահռչակ Սան-Մարկո հրապարակում հանկարծ կորոշեն բղավել «Ալլահ Աքբար»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք Իտալիայում պետք է հաղթենք ահաբեկչությանը, և մենք ամրապնդում ենք պաշտպանությունը։ Ես հայտարարում եմ, եթե ինչ-որ մեկը սկսի վազել Սան-Մարկո հրապարակով՝ բղավելով «Ալլահ Աքբար», մենք նրան կկրակենք»,-ասել է իր բոցաշունչ հայտարարություններով հայտնի աջ քաղաքական գործիչը Ռիմինի քաղաքում ընթացող միջազգային կաթոլիկ ֆորումի ընթացքում։
«Մենք կուղարկենք ահաբեկիչներին անմիջականորեն Ալլահի մոտ, մինչ նրանք մեզ վնաս կհասցնեն»,-ընդգծել է Բրունյարոն, ում հայտարարությունը դիմավորել են ծիծաղով ու ծափողջույններով։