Հետազոտողների խումբը պնդում է, որ աշխատավայրում քնելը արդյունավետ է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում:
Փորձարկումներին մասնակցել է 40 մարդ, ովքեր մինչև փորձարկումը 3 օր քնել են սովորական ռեժիմով:
Մասնակիցների մի մասը դիտել է վայրի բնության մասին տեսահոլովակներ, մյուս մասը մեկ ժամվա ընթացքում ննջել է: Փորձի արդյունքում պարզվել է, որ նույնիսկ կարճ քունը աշխատավայրում էականորեն նվազեցնում է ծանրաբեռնվածությունը և բարձրացնում կենտրոնացվածության մակարդակը: