Չիլիի բնակիչները դարձել են խիստ հազվագյուտ երևույթի ականատես։ Տեղի Ատակամա անապատում, որը համարվում է ամենաչորային վայրը Երկրի վրա, ծաղիկներ են բացվել։ Դրա պատճառ են դարձել անոմալ տեղատարափ անձրևները՝ հայտնում է Metro պորտալը։
Սովորաբար Ատակամա անապատում բուսածածկույթ է հայտնվում 7 տարին մեկ, սակայն անսպասելի տեղումների պատճառով չորային տեղանքը ծաղկած այգու է վերածվել ժամկետից 5 տարի շուտ։ Ներկայում անապատում կա ֆլորայի ավելի քան 200 տեսակ։