Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ականավոր արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ Կամերային երաժշտության տանը, ժամը 12։00-13։30-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Մշակույթի նախարարությունից:
Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։