Իտալիայի Լա Սպեցիա քաղաքի ափամերձ գոտում մուսուլման կնոջը հազիվ են կարողացել փրկել խեղդվելուց։ Նա հրաժարվել է արական սեռի փրկարարի օգնությունից, ինչը ստիպել է վերջինիս խեղդվողի ուղղությամբ ուղարկել կին գործընկերոջը։ Այս մասին հայտնում է Secolo XIX պարբերականը։
Մուսուլման կինը հանգստանալիս է եղել լողափում ամուսնու ու դստեր հետ, երբ տեղի է ունեցել դեպքը։ Կին փրկարարի ժամանումից հետո է խեղդվողը միայն թույլ տվել իրեն բարձրացնել փրկարարական նավակ։
Ականատեսների խոսքով՝ մինչդեռ ողջ լողափը մոբիլիզացվել էր՝ կնոջն օգնելու համար, նրա ամուսինն անշարժ ու հանգիստ մնացել է հովանոց տակ։ Իր կնոջը փրկելուց հետո նա նույնիսկ երախտագիտություն չի հայտնել փրկարար թիմին։