Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության հետևանքով Թուրքիան շարունակում է շարժվել «սխալ և վտանգավոր» ուղիով:
Կուրցը նշել է, որ Էրդողանն այժմ դրսևորում է բռնատիրական հատկանիշներ: Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը:
Կուրցը շեշտել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների զանգվածային խախտման դեպքերն անիրական են դարձնում Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները, հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը ավելի վաղ դեմ էր արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա անընդունելի էր համարել Էրդողանի դիրքորոշումը այլախոհների և փոքրամասնությունների նկատմամբ: