Հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեի դուստրը մշտապես Instagram-ում տեղադրում է իր համարձակ լուսանկարները։ Նա լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել։ Կարճ ասած՝ Սիստինի 18 տարեկանը լրացել է, և նա զբաղվում է մոդելային բիզնեսով։
Սիստինը Ստալոնեի և ամերիկացի մոդել Ջենիֆեր Ֆլավինի դուստրն է։ Ինչպես զույգի ավագ դուստրը՝ 20-ամյա Սոֆիան, Սիստինը որոշել է նվաճել նորաձևության արդյունաբերությունը։ Աղջիկն ակտիվորեն նկարահանվում է փայլերես ամսագրերի համար 16 տարեկանից։ Նրա կարիերան սկսվել է Teen Vogue-ի համար նկարահանումից։