Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Մի քինախնդրության պատմություն

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ. հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: Գրեթե կասկած չկա, որ այս գործերով Ստրասբուրգում հերթական վճիռներն են կայացվելու ՀՀ դեմ, որովհետև նշված գործիչներն առնչություն չունեն ՊՊԾ գնդի գրավման գործողության հետ և անազատության մեջ էին հայտնվել, ըստ էության, իրենց քաղաքական իրավունքներն իրացնելու` հանրահավաք կազմակերպելու կամ տեսակետ արտահայտելու համար:

Բայց եթե Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Վահագն Ղումաշյանն ազատության մեջ են, այսինքն` իշխանություններն անուղղակիորեն ընդունել են իրենց գործողությունների քաղաքական մոտիվը, ապա նույն գործողությունների համար կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ոչ միայն շարունակում է մնալ կալանքի տակ, այլ նրա գործով մեկնարկել է դատավարությունը, որը հենց առաջին նիստում ընդմիջվել է ամառային արձակուրդների պատճառով:

Անդրիաս Ղուկասյանի պարագայում քաղաքական բաղադրիչն ավելի շեշտադրված է, որովհետև նա ընդդիմադիր արմատական դիրքերից մասնակցել է 2013-ի նախագահական ընտրություններին՝ լինելով Սերժ Սարգսյանի մրցակիցներից մեկը: Իրավական տրամաբանությունն ու քաղաքական կոնյուկտուրան հուշում են, որ դատավարության ընթացքում առնվազն պետք է փոխվի քաղաքական գործչի խափանման միջոցը ու կասկածից վեր է, որ պաշտպանական կողմը նման միջնորդությամբ հանդես կգա հենց առաջիկա դատական նիստում, հատկապես` Ստրասբուրգից ստացված տեղեկատվության ֆոնին:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրավունքը ատորադասում են համակարգային շահերին ու շատ հաճախ թքած ունեն անգամ երկրի միջազգային հեղինակության վրա: Եթե «Սասնա ծռեր»-ի դատական գործով անցնող Կարո Եղնուկյանին հարկադրաբար բերում են դատարան և ժամերով պահում են նկուղում` անտեսելով նրա առողջական խնդիրները կամ դատարանում ծաղրուծանակի են ենթարկում սայլակին գամված Վահան Շիրխանյանին, ապա կասկածից վեր է, որ ճաղերի հետևում կշարունակի մնալ Անդրիաս Ղուկասյանը, մանավանդ` նա, կարծես թե, առողջության հետ կապված գանգատներ չունի: Այս ամենի ֆոնին տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ է խանգարում Ղուկասյանը` իր մի քանի կողմնակիցներով: Արդյո՞ք այս էժան քինախնդրությունն արժե շարունակել պետության միջազգային հեղինակության հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում