Friday, 19 04 2024
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ

Խնդիրը հավաքել է թափը. լուծումը խորքում է, ուրիշ Հայաստանում

Չնայած այն բանին, որ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանի, իսկ հետո Արամ Սարգսյանի հայտարարությունները ընդհանուր հայտարարի չբերվեցին հենց դաշինքի շրջանակում անգամ՝ գոնե առայժմ, այդուհանդերձ՝ մի արդյունք կամ աստիճան անհերքելի է: Նրանց, նաև «Ելք»-ին հաջողվել է մի բան՝ դարձնել թեման հանրային գոնե ակտիվ շրջանակներում որոշակի քննարկումների առարկա, հասունացնել թեման այնքան, որ թե՛ իշխանությունը, թե՛ անգամ ռուսաստանցի փորձագետները ստիպված լինեն, հարկ համարեն անդրադառնալ, մերժել, հերքել, համարել դա սխալ, արհեստական և այլն: Այդ իմաստով, սակայն, խնդիրը կարճաժամկետ այդ էֆեկտը երկարաժամկետ ռազմավարության վերածելն է, որը ենթադրում է առավել խորքային իրողություն ու երևույթ:
Այդ տեսանկյունից հետաքրքիր էր դաշինքի մյուս առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Հայաստանի տնտեսական հեռանկարների թեմայով: Հետաքրքիր էր նախևառաջ նրանով, որ Փաշինյանն ինքը այդպես էլ չի արտահայտվել Հայաստանի տնտեսական զարգացման համար փականի դեր կատարող ԵՏՄ-ի մասին, դրանից դուրս գալու մասին, բայց խոսում է Հայաստանի տնտեսական հեռանկարի, Հայաստանում օլիգարխիային զուգահեռ տնտեսական արդիական շերտի դանդաղ գոյացման մասին:

Այդ ամենը նվազագույնը առաջացնում է հարց, թե՝ հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան, եթե Հայաստանը ԵՏՄ-ում է, որը տնտեսաքաղաքական համակարգային փական է: Մյուս կողմից՝ հարց է, թե հնարավո՞ր է արդյոք հաղթահարել այդ փականը՝ չփոխելով Հայաստանում ներքին դասավորությունը, հանրային մտածողությունը, հանրային ինքնագիտակցությունը, այսպես ասած՝ ԵՏՄ-ն դուրս չբերելով Հայաստանի հասարակական, տնտեսաքաղաքական կյանքից և հենց այդ ճանապարհով Հայաստանը ինքնաբերաբար դուրս չբերել ԵՏՄ-ից: Հնարավո՞ր է որևէ նոր իրականության հասնել միայն քաղաքական հայտարարությունների միջոցով կամ մերժման դատապարտված նախաձեռնությունների, թե՞ կա առավել խորքային իրողությունների հարց, և Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից՝ նշանակում է աշխատել Հայաստանում հասարակական մտածողության վերափոխման ուղղությամբ, որովհետև ԵՏՄ-ն գործնականում ոչ թե Սերժ Սարգսյանի կամ քաղաքական դասի որոշման հետևանքն է, այլ հանրային մտածողության, որից էլ օգտվել ու օգտվում են Սերժ Սարգսյանն ու քաղաքական դասը իրենց քաղաքական և կուսակցա-խմբային տնտեսական շահերը սպասարկելու հարցում:

Իր հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում, կազմավորվում, ինչպես է ֆունկցիոնալ առումով գործում, գեներացվում, աշխատում հանրային մտածողություն ասվածը: Իսկ դա մի շարք բաղադրիչների համախառն արդյունքն է, այդ թվում՝ տնտեսական բազայի: Չի կարող հանրային մտածողությունը կտրված լինել տնտեսական բազայից, տնտեսական իրողություններից: Հետևաբար այստեղ առաջանում է նոր տնտեսական իրողությունների, նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման հարցը՝ ներկայիս ուժերի հարաբերակցությունը փոխելու համար:

Կարող է այստեղ լինել հավի և ձվի պատմությունը՝ դուրս գալ ԵՏՄ-ից և փոխե՞լ, թե՞ փոխել, որպեսզի դուրս գալ ԵՏՄ-ից: Առաջին հայացքից հավի ու ձվի այդ հանգամանքը իրականում վաղուց անցել է այդ դիլեման՝ դատելով հենց հայաստանյան իրողություններից, քանի որ հայաստանյան կյանքն ու զարգացումները որակապես ավելի լավը չեն եղել մինչև ԵՏՄ-ն էլ:

Ամբողջ խնդիրը այստեղ է՝ մենք ԵՏՄ-ն գնահատում ենք պատճա՞ռ, թե՞ հետևանք: Իսկ ակնհայտ չէ՞, որ ԵՏՄ-ն հետևանք է, այլապես դրա դեմ կլիներ քիչ թե շատ շոշափելի դիմադրություն, այն էլ Ասոցացման գործընթացի եռամյա պատմությունից հետո: Այն, որ ԵՏՄ-ն հետևանք է, վկայում է մեկ այլ պարզ հանգամանք՝ Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի պարագայում Հայաստանում չկար հանրային սպասում, թե ի վերջո՝ երբ է ստորագրվելու այդ համաձայնագիրը, ու Եվրոպան երբ է բացվելու Հայաստանի առաջ: Հայաստանում չկար իշխանության վրա տնտեսական ճնշում, որովհետև Հայաստանում չկար այն տնտեսությունը, որը ուներ «Եվրամիության ներքին պահանջ», չկար այն հասարակությունը, որն ուներ եվրահամակարգի մաս դառնալու «ներքին պահանջ»:

Ակնհայտ է, որ այդ պահանջի ձևավորման հարցում հիմնարար նշանակություն ունեն քաղաքական տեքստերն ու պահանջները, բայց միաժամանակ աներկբա է, որ դրանք ինքնին անկարող են խորքային առումով լուծել խնդիրը առանց զուգահեռ տնտեսական նոր իրողությունների և ըստ այդմ՝ տնտեսական նոր բնույթի հարաբերությունների ձևավորման, առանց նոր կյանքով ապրող հանրության ձևավորման, որն իշխող «ԵՏՄ» համակարգին քայլ առ քայլ պետք է զրկի «հին կյանքից» հանրության կախվածությունը շահագործելու և մանիպուլացնելու շնորհիվ, վերարտադրվելու հնարավորության, թելադրի խաղի նոր կանոններ: Թելադրի այնպես, ինչպես լոկալ իրավիճակներում թելադրվել են Մաշտոցի պուրակում, 100 դրամների շարժմանը, «Էլեկտրիկ Երևանում»՝ խաղաղ, համառ, ամուր, անարյուն: Բայց թելադրի արդեն ոչ թե լոկալ, այլ համակարգային մասշտաբով, զուգահեռ համակարգի, այլընտրանքային համակարգի էֆեկտով:

Այդ իմաստով զուգահեռ տնտեսություն պայմանական կիրառություն ունեցող ձևակերպումը լոկ տնտեսություն չէ, այն զուգահեռ մտածողություն է, նոր մտածողություն, դրա կրող հանրային նոր շերտերի ձևավորում, Հայաստանում տնտեսական ինքնուրույնության, նոր բնույթի տնտեսական միավորների, տնտեսական հարաբերությունների կրող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, առկա տնտեսական բարդությունների պայմաններում մաքառող միջին ու փոքր բիզնեսի ինտելեկտուալ ներկայացուցիչների, միջին խավի վրա կառուցված քաղաքացիական լոկալ շարժումների շերտավորում, երբ նրանք կան արդեն ոչ թե որպես հանրահավաք, ասենք, Բաղրամյան փողոցում, այլ կան առօրյայում՝ որպես հանրային օրգանիզմի ամենօրյա ֆունկցիոնալությամբ տարր, առանց որի օրգանիզմը այլևս ոչ միայն չի կարող ապրել, այլ նաև չի կարող կայացնել որևէ կարևոր որոշում, և որի որոշումներն էլ օրգանիզմը չի կարող մերժել:

Խնդիրը մասշտաբային է, և այն հնարավոր չէ ենթարկել կարճաժամկետ լուծումների, որքան էլ դրանք լինեն ցանկալի: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանը ժամանակ չունի, մարտահրավերները չափազանց շատ են ու բարդ, վիճակը՝ չափազանց ծանր: Սակայն իրավիճակի խորքային ախտորոշումն ու ռացիոնալ եզրահանգումների վրա կառուցվելիք մարտավարությունն այլընտրանք չունեն: Կարճաժամկետ մարտավարությունները և ռազմավարությունները Հայաստանում միշտ պարտվել են համակարգին: Այդ հանգամանքը չի փոխվելու անգամ ամենամեծ ու ամենաբոռւն ցանկության դեպքում, եթե չի փոխվելու մարտավարությունն ու ռազմավարությունը:

Ինքնապահպանման և դիմադրության համակարգի ցանկությունը պակաս չէ, քան փոխվելու և փոխելու հանրության ցանկությունը: Հետևաբար խնդիրը ցանկությունների դաշտում չէ, այլ իրավիճակի գնահատման, իրապաշտության և ռեսուրսների համաչափ ու արդյունավետ բաշխվածության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում