Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Հայազգի պետավտոտեսուչին խոշտանգել են 600 ռուբլի տուգանքի համար․ ուշագրավ մանրամասներ Աբխազիայից

Օգոստոսի 20-ին Սուխումում դաժան ծեծի է ենթարկվել Աբխազիայի պետավտոտեսչության աշխատակից Ալբերտ Զեբելյանը: «Նաշա Աբխազիա» պարբերականը գրում է, որ պատճառը եղել է նրա կողմից ձևակերպված տուգանքը։ Տուգանքը սահմանվել է առանց տեխանձնագրի մեքենա վարելու համար։ Զեբելյանը կանգնեցրել էր մեքենան, որի ղեկին գտնվել է 1992 թվականին ծնված Այնար Ավիձբան, և տուգանել նրան մեքենայի տեխանձնագրի բացակայության համար։ Հաջորդ օրը Զեբելյանին Նոր Աֆոնի իր տան մոտ դիմավորել է տուգանված վարորդն իր ծանոթի հետ։ Նրանք ծեծի են ենթարկել պետավտոտեսչության աշխատակցին և փախուստի դիմել։

Աբխազիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեղի ունեցածից, ըստ որի՝ ազգությամբ աբխազ Այնար Ավիձբան չի ունեցել տեխանձնագիր, Ալբերտ Զեբելյանը նրան տուգանել է: Տուգանքը կազմել է 600 ռուբլի, որը նա պետք է վճարեր հաջորդ օրը: Հաջորդ օրը, սակայն, Զեբելյանին է զանգում Ավիձբա ազգանունով վարորդը և ասում, որ իրենք ծանոթներ են, որ Զեբելյանի կինը նրա համադասարանցին է և այլն, ասում է, որ ուզում է հանդիպել: Պայմանավորվել են և հանդիպել հաջորդ օրը, Ալբերտը ձեռքը մեկնել է բարևելու, հենց այդ պահին էլ նրան հարվածել են:

Խաչիկ Մինասյանը նշեց, որ կռվին միջամտել են երկու հայ տղաներ և փորձել պաշտպանել Ալբերտին. «Երեք աբխազները տեսնում են, որ Զեբելյանին պաշտպանելու համար միջամտել են ևս երկուսը, դուրս են բերում ատրճանակները: Ալբերտին խփել են ատրճանակով և խփել են անխնա՝ ականջին, դեմքին, մարմնին: Սուխումի հիվանդանոցում վիրահատել են, հիմա նորմալ է զգում իրեն, բայց վիճակը դեռ ծանր է»,- ասաց Խաչիկ Մինասյանը՝ հավելելով, որ կռվից հետո աբխազներից երկուսը դիմել են փախուստի: Նա տեղեկացրեց, որ խոսել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խոսել է նախագահի օգնականի հետ, հաղորդել են, որ մտահոգված են, հետևողական են և զբաղվում են գործի քննությամբ:

Խաչիկ Մինասյանը տեղի ունեցածի մեջ չի տեսնում հակահայկական մոտեցում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Աբխազիայում այսօր 42.000 հայ է ապրում, կա 25 հայկական դպրոց, Աբխազիայի պառլամենտում երեք պատգամավոր ունենք: Հիմա նկատվում է դեպի Ռուսաստան արտագաղթ: Խաչիկ Մինասյանը նշեց, որ հայ երիտասարդներից շատերը այսօր մեկնում են Ռուսաստան և չեն վերադառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում