Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով դատական նիստում որոշակի ժամանակով նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, որպեսզի դիրքորոշում հայտնի իր պաշտպանների ներգրավման առնչությամբ:
Նա նախ դատավոր Արտուշ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ իր սանկցիան վերացվե՞լ է, որ իրեն բերել են դատարան: Դատավորը պարզաբանեց, որ ոչ: «Բա ինչի՞ եք ինձ բերել»,-դժգոհեց Մանուկյանը: Ինչ վերաբերում է պաշտպաններին, Պավել Մանուկյանն ասաց, որ չի հրաժարվում նրանցից. «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները երազում են իմ պաշտպանների պես պաշտպաններ ունենալ, ես նրանց խիստ եմ սիրում»: