ՀԴԿ նախագահը Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո նրանք, որոնք եկան ՀՀ իշխանության, հռչակագրի կրողները չեն:
«Ոչ ՌԴ-ն է մեղավոր, ոչ Արևմուտքը. եթե դուք ձեր վրա ունեք բազմաթիվ դոսիեներ, ապա ով ինչպես ուզենա, օգտագործելու է ձեզ։ Այսօր 6 մլրդ դոլար պետական պարտք ունենք, հարգելի իշխանություններ, ցույց տվեք 10 դոլար, որ տնտեսության զարգացման համար եք ներդրել։ Պետությունը ձեռքերը լվացել է, հույսը դրել է մասնավորի վրա, կամ լյուբիմչիկների վրա է հույսը դրել, որ նրանք հարստանան, իսկ հասարակ մարդը 79 հազարով հազիվ գոյատևի։ Ստվերային տնտեսությունն այսօր 70 տոկոս է կազմում»,-նշեց Ա. Գասպարյանը: