«Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ, այսօր՝ օգոստոսի 23-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին:
Դատարանը փորձեց Արայիկ Խանդոյանից ճշտել նրա ինքնությունը. վերջինս դատարանին դիմեց հետևյալ բառերով. «Ընկեր Միկոյան, հարց եք տվել, լսեք պատասխանը»: Արտուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանից հետաքրքրվեց. «Դուք պաշտպան ունե՞ք», ինչին վերջինս արձագանքեց. «Ամբողջ ազգն է իմ պաշտպանը»։ Հետո ավելացրեց. «Ինձ պաշտպան պետք չէ, ինձ հարձակվող է պետք»։